26/05/2018 14:17
Օդի ջորմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. կլինեն տեղումներ
Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, մայիսի 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Քամին կլինի հարավ-արևմտյան ` 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով: