26/05/2018 15:43
15 հազար ինքնասոսնձվող նկար՝ մեկ ավտոմեքենայի վրա (Տեսանյութ)
Բրազիլիան մեկ անգամ ևս ապացուցել է, որ ֆուտբոլային երկիր է: Երկրպագուներից մեկը 5 հազար դոլար է ծախսել իր հնաոճ ավտոմեքենան ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված կպչուն նկարներով պատելու համար, հայտնում է «МИР24»-ը:
Ընդհանուր առմամբ՝ փոխադրամիջոցը տեղավորել է 15 հազար նկար: Զարդարելու գործընթացը տևել է երկու օր; Այժմ տղամարդը հպարտ է, որ իրեն է պատկանում աշխարհի ամենաֆուտբոլային ավտոմեքենան: