28/05/2018 12:49
Մերիլենդ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել
Ամերիկյան Մերիլենդ նահանգի ղեկավար Լարրի Հոգան նահանգում հայտարարել է արտակարգ դրություն: Այս մասին նա գրել է twitter-ի իր էջում:
Նահանգապետի որոշումը պայմանավորված է Էլլիկոթ Սիթի քաղաքում հեղեղումների հետ:
Հեղեղումներն առաջացել են հորդառատ անձրևների հետևանքով: Ջրի հոսքի հետևանքով ավտոմեքենաներ են խորտակվել: Մի շարք մարդիկ արգելափակվել են: Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել: