29/05/2018 17:20
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, եթե պետությունը նման խնդրանքով դիմի ԵՄ-ին:
«Ազատություն» ռ/կ եթերում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել 2016թ. ընտրությունների անցկացման հարցում, մասնավորապես, աջակցել է տեխնիկական միջոցների ներդրմանը:
«Մենք նորից պատրաստ ենք աջակցել», - ասաց նա: