30/05/2018 15:26
ՀՅԴ-ն համոզված է՝ կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան
ՀՅԴ Բյուրոյի հրավերով Երևանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։
Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա է դարձել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Ժողովը վերահաստատել է հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնել ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։
Ժողովն արձանագրել է, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ և գերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար:
Ժողովն արժևորել է համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան։