01/06/2018 11:45
ՊՆ-ն սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղաշարժերի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ:
«Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապոտության տարածքն է», - ասաց նա:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»: