01/06/2018 14:58
Մանչեսթրում առնվազն վեց մարդ է տուժել հետիոտների վրա ավտոմոբիլի վրաերթի հետևանքով
Մանչեսթրում ավտոմեքենան նախօրեի ուշ երեկոյան դուրս Է եկել մայթ և տապալել հետիոտներին, վեց մարդ վնասվածքներ է ստացել, միջադեպի մեղավորը ձերբակալված է, ասվում է տեղի ոստիկանության կայքում:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:50-ին Թրաֆֆորդ-պարկի շրջանում:
Տուժել է վեց մարդ. նրանցից հինգին արտակարգ ծառայությունների աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկը բժիշկներին դիմել է ինքնուրույն:
«Հունիսի 1-ի առավոտյան 21-ամյա տղամարդ է ձերբակալվել վտանգավոր վարման պատճառով ծանր վնաս հասցնելու և բախման վայրից փախուստի դիմելու կասկածանքով: Նա գտնվում է ոստիկանական տեղամասում», - հավելել են իրավակարգի պահապանները: Ինչպես ճշտել են ոստիկանությունում, ներկայում հիմքեր չկան միջադեպը որակել որպես ահաբեկչական գործողություն: