02/06/2018 15:20
Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը (Ուղիղ միացում)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը չի կալանավորվել, այս մասին դատավորի որոշումից հրապարակումից հետո լրագրողներին ասաց Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Անսպասելի էր, չէի սպասում, կեցցե արդարադատությունը, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը», - դուրս գալով դատարանից՝ հայտարարեց Դավիթ Համբարձումյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով գիշերը դատարանը որոշել էր ազատ արձակել Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին ու Գևորգ Համբարձումյանին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:
Այսօր դատարանը քննում էր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունները՝ նրանց երկու ամսով կալանավորելու մասին:
Այս պահին դատարանը որոշում է կայացրել միայն Դավիթ Համբարձումյանի մասով: