Մենք հարաբերություններ մեկի հետ՝ մյուսի հաշվին երբեք չենք կառուցել և չենք կառուցելու․ Զոհրաբ Մնացականյան

04/06/2018 12:06

Մենք հարաբերություններ մեկի հետ՝ մյուսի հաշվին երբեք չենք կառուցել և չենք կառուցելու․ Զոհրաբ Մնացականյան


Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը, «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

-Հունիսի մեկից ուժի մեջ մտավ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը: Այն ութսուն տոկոսով, փաստորեն, գործելու է մինչև համաձայնագրի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից: Պարո՛ն նախարար, Ձեր կարծիքով ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև այս համաձայնագիրը:


-Գիտեք, շատ հստակ է, որ այս համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, որը ծառայում է մեր ազգային նպատակներին: Սա միգուցե այդ լավագույն օրինակներից է, երբ արտաքին քաղաքականությունը ծառայում է ներքին նպատակներին, այս պարագայում մեր երկրի ինստիտուցիոնալ, նորմատիվ զարգացումն ապահովելուն, մեր երկրի հասարակության կյանքի որակը բարձրացնելուն՝ ուղղված մեր ներքին նպատակներին, որի համար օգտագործվում է միջազգային համագործակցությունը, այս դեպքում, Եվրամիության հետ համագործակցությունը:

Դուք շատ լավ գիտեք, որ համաձայնագիրը բավական համապարփակ է և ընդգրկում է մեր առօրյա կյանքի բավական լայն շրջանակ, հնարավորություն է տալիս ուղղակի օգտագործել այդ փորձը, օգտագործել այս համագործակցության այն լավ օրինակը, որը ծառայելու է մեր ներքին նպատակներին:

-Պարո՛ն նախարար, հիմա մի քիչ խոսենք Հայաստանի ինքնիշխանության խնդրի մասին: 2013թ., երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, շատերը մտածեցին, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի ճնշման տակ, որ Հայաստանը, կարծես թե, կորցրեց սուվերեն որոշում կայացնելու իր հնարավորությունների մի որոշ մասը, գոնե եվրոպական ժողովրդավարությունների հետ հարաբերվելու առումով, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու առումով: Կարողանո՞ւմ ենք հիմա վերականգնել այդ հնարավորությունները, թե՞ Դուք այլ կերպ եք մտածում:

-Չէի ուզենա կտրուկ այսպես սև-սպիտակի մեջ տանել այս ամենը և պնդել, որ մենք կորցրեցինք և վերականգնեցինք, որովհետև որպես ինքնիշխան սուվերեն պետություն Հայաստանը քսանյոթ տարվա ընթացքում, լինելով ՄԱԿ-ի անդամ, թեև միգուցե ՄԱԿ-ի անունը տալով իմ նախկին գործին եմ անդրադառնում, բայց որպես ինքնիշխան պետություն Հայաստանը իր ինքնուրույն քաղաքականությունը տարել է քսանյոթ տարվա ընթացքում, և այս ամենը նաև տեղի է ունենում իրականության մեջ։ Իսկ իրականությունը այն է, որ մենք հարյուր իննսուներեք անդամներից մեկն ենք այս աշխարհում, ունենք տարածաշրջան, ունենք անմիջական հարևանություն, ունենք անմիջական անվտանգության ձևավորված համակարգ, ունենք տարբեր հարցեր, խնդիրներ, նպատակներ և մարտահրավերներ, որի մեջ մենք կառուցում ենք և տեղավորում մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, որոնց հիմնական նպատակը մեկն է՝ ապահովված պահել մեր անվտանգության համակարգը և ապահովված պահել մեր զարգացման նպատակներին ուղղված բոլոր հնարավոր լծակները, որոնք օգտակար են, որոնք կարող են օգտագործվել միջազգային համագործակցության միջոցով:

Այս դեպքում մենք եկանք մի հանգրվանի, որտեղ կիրառական առումով կարողանալու ենք օգտագործել այդ լծակները:

-Պարո՛ն նախարար, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների բնույթի մասին խոսենք:

Նախորդ իշխանությունների օրոք որևէ արտաքին քաղաքական շոշափելի հարց պետք է համաձայնեցվեր Մոսկվայի հետ: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն գոյություն ուներ Արևմուտքում: Մարդկանց հետ, փորձագիտական շրջանակների, վերլուծաբանների, հետազոտական կենտրոնների հետ իմ շփումներում պարզ էր դառնում՝ նրանք հավատացած են ուղղակի, որ Հայաստանն արտաքին քաղաքական որևէ կարևոր հարց չի կարող լուծել, եթե, այսպես ասած, «դաբրո» չստանա Մոսկվայից: Եվ ինչ-որ իմաստով դրա անուղղակի վկայություն կարող է դառնալ այն, որ, օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանը հաճախ էր հայտնվում այն երկրների շարքում, որոնք Մոսկվայի հետ քվեարկում էին, ենթադրենք, Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման հարցերի շուրջ տեղի ունեցած քվեարկություններում, և, ըստ էության, Հայաստանը հայտնվում էր այն երկրների կողքին, որոնք ավելի շատ տոտալիտար, բռնապետական վարչակարգեր են համարվում:

Այ հիմա ի՞նչ կարող եք ասել: Հիմա Մոսկվան ինչպե՞ս կվերաբերվի, եթե Հայաստանը հանկարծ սկսի անկախ որոշումներ կայացնել, ինչպես օրինակ ՄԱԿ-ում կամ այլ կառույցներում: Ի՞նչ կարող եք ասել։ Հիմա ի վերջո ուրիշ Հայաստան է, մենք ուրիշ Հայաստանում ենք ապրում:


-Շատ շնորհակալ եմ հարցի համար և հարցի հիմնավորման։ Դուք ի սկզբանե հղում կատարեցիք Ձեր տարբեր գործընկերներին կամ տարբեր աղբյուրներին, որոնք իրենց վերլուծություններում նման եզրակացությունների են եկել:

Գիտեք՝ ինչպես է. մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր հիմնական գործընկերների հետ, որոնք ներդրող են մեր անվտանգության համակարգի մեջ, և դրանք տարբեր ուղղություններով են՝ թե՛ տարածաշրջանից դուրս, թե՛ տարածաշրջանի ներսում․ Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ ձևավորված հարաբերությունները իրենց համապարփակության մեջ ձևավորում են մեր ամբողջական անվտանգության համակարգը:

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ յուրահատուկ, շատ կարևոր և ռազմավարական հարաբերություններ, Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, տարածաշրջանում Վրաստանի հետ, Իրանի հետ և այլն: Մենք ունենք հարաբերություններ, որոնք համապարփակ են դարձնում մեր անվտանգությունը:

Մենք մեր քաղաքականության մեջ հիմնվում ենք մեր ազգային շահերի վրա: Մենք մեր դիրքորոշումները շատ հստակ բացատրում ենք անկախ ամենից։ Ես Ձեզ նման նույնպես լսել եմ, առնչվել եմ նման մեկնաբանությունների հետ: Եվ նաև առնչվել եմ մյուս մեկնաբանությունների հետ, որոնք համաձայն են իմ հետ այն առումով, որ այս վերլուծությունները սև-սպիտակի մեջ տեղավորելն ավելի շատ նման է, ինչպես որ իմ որոշ գործընկերների հետ ձևակերպեցինք, ծույլ վերլուծության՝ «lazy thinking», որովհետև մեր մտածելը շատ ավելի բազմագույն, շատ ավելի բազմաշերտ է և ուղղված է մեկ նավի վրա՝ մեր ազգային շահերի վրա: Եվ մենք բացատրում ենք մեր դիրքորոշումները: Դուք օրինակ բերեցիք ՄԱԿ-ում մեր որոշ քվեարկություններ, ես կառաջարկեմ որպեսզի մենք ավելի համապարփակ վերլուծենք Հայաստանի քվեարկությունների ամբողջ ծավալը, և կտեսնեք որքան գույնզգույն է, որքան ավելի հարուստ է գույներով Հայաստանի դիրքորոշումների արտահայտությունը:

Դուք բերեցիք Ուկրաինայի օրինակը, ես կարող եմ շարունակել Ձեզ հետ, բերեք Սիրիայի օրինակը, և ես Ձեզ հստակ կարող եմ բացատրել, թե ինչպես է հիմնավորվում Հայաստանի դիրքորոշումը, որի հիմքում դրված է՝ ինչպես է դա առնչվում մեզ, մեր շահերին, և դրա շրջանակը, դրա հաշվարկը շատ ավելի բարդ է, քան ուղղակի տեսնել մեզ ինչ-որ մեկի ուղղության մեջ: Այդպես չէ և չի լինելու երբեք, որովհետև դա անմիջական վտանգ ստեղծել է մեր շահերին: Եվ այդ առումով մենք ցանկացած դիրքորոշման համար ունենք և՛ երկխոսություն, և՛ բացատրություն, և՛ բացատրում ենք մեր գործընկերներին, և՛ առնչվում ենք միջազգային հանրության մեր մյուս գործընկերների հետ՝ հստակ դարձնելով, որ մենք գիտենք՝ ինչ ենք անում: Եվ այդ առումով ես շատ վստահ եմ եղել և շարունակում եմ վստահ լինել, որ մենք կարող ենք դա անել, կարող ենք շատ հստակ ի հայտ բերել այն, ինչ կարևոր է մեզ համար: Ի վերջո սա է դրված մեր դիրքորոշումների ձևավորման հիմքում, և դա լինելու է միշտ:

-Շատ լավ, պարո՛ն նախարար, բայց, օրինակ լավ կլիներ, որ այդ մասին մի քիչ էլ հրապարակային քննարկումներ լիներ: Օրինակ, լավ է, որ Դուք հիմա ասում եք դա, որպեսզի շատ հստակ ասվի, որ Հայաստանը պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարում, և այս քվեարկությունը ոչ թե դեմոկրատական և ոչ դեմոկրատական հարցերի շուրջ է, այլ այս քվեարկութան հիմքը Հայաստանի պետական, ազգային շահերն են: Այդ մասին հրապարակային նախկինում չի ասվել:

- Եթե ինձ հետ միասին այստեղ լինեիք, ես Ձեր ձեռքը կսեղմեի և կասեի՝ համաձայնություն ունենք: Եվ Ձեր հորդորը ես ընդունում եմ, և վստահ եղեք, որ այդ առումով ես Ձեր գործընկերն եմ:

-Իսկապես երբեմն վիրավորական է լինում, երբ հանդիպում ես բավականին հայտնի արևմտյան վերլուծաբանների հետ, որոնք այդպես են մտածում և, ինչպես Դուք եք ասում՝ «ծույլ մտածողության» կրողներ են: Սակայն նրանք առանձնապես չեն էլ զբաղվում Հայաստանով՝ արդեն համարելով դա կորած հարց՝ «lost case». Հայաստանն այլևս Ռուսաստանի ազդեցության տակ է, և այնտեղ որևէ բան փոխել հնարավոր չէ: Դժբախտաբար այսպես են մտածում:

Եվ հիմա Դուք պատրաստվում եք այս կարծրատիպը փոխել՝ որպես նոր ժողովրդավարական կառավարության արտաքին գործերի նախարար: Պարո՛ն Մնացականյան, մենք գիտենք, որ Դուք Ձեր հայացքներով նույնպես դեմոկրատ եք, ժամանակին հարցեր են եղել, որ Դուք Հայաստանի համար ճիշտ դիրքորոշումներ եք ունեցել, հիմա ես չեմ ուզում մանրամասնել այդ ամենը, բայց հիմա Դուք ի՞նչ եք մտածում այս կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն կա, թե՞՝ ոչ:

-Կարծրատիպը փոխելու անհրաժեշտություն միանշանակ կա, որովհետև մեր արտաքին քաղաքականության հիմքում մնում է մեկ հիմնական սկզբունք՝ Հայաստանի ազգային շահը։ Եվ այդ ազգային շահի մեջ, նորից եմ կրկնում, մենք հաշվի ենք առնում բազմաթիվ գործոններ, որոնք առնչվում են մեր երկրի, մեր ժողովրդի, մեր հասարակության, համայն հայության տարբեր հարցերի, շահերի, անվտանգության համապարփակությունը պահպանելուն։ Եվ այստեղ նորից մենք ունենք տարբեր չափի, տարբեր ձևաչափի, տարբեր խորության հարաբերություններ, որովհետև մենք միայնակ չենք, այսինքն՝ Լուսնի վրա չենք, ապրում ենք միջազգային հանրության մեջ, այդ միջավայրում, առավել ևս այն պայմաններում, երբ որ տուրբուլենտությունը միջազգային հարաբերություններում առավել բարձր է, իհարկե մենք շատ ավելի զգոն ենք և շատ ավելի զգույշ ենք մեր հաշվարկներում։ Բայց հիմքում եղել և մնում է մեկ բան՝ ինչպես է Հայաստանի անվտանգությունը, անվտանգության համապարփակությունը մնում անխափան։

Եվ այդ առումով կրկնում եմ՝ ընդունում եմ Ձեր հորդորը և՛ ներգրավվել, և՛ խոսել․ վստահ եմ իմ գործընկերները միշտ փորձել են դա անել, ես էլ ավելի կփորձեմ անել դա, որպեսզի մենք շատ տրամաբանական, բնականոն երկխոսության մեջ փորձենք բացատրելի դարձնել մեզ և լսել նաև քննադատություն, որովհետև կարող ենք լսել շատ օգտակար բաներ։ Վստահ եմ՝ լսելու ենք շատ օգտակար մեկնաբանություններ, օգտակար հորդորներ, քննադատություն և սա բնականոն, նորմալ երևույթ է, սա է ժողովրդավարության իմաստը, սա է այդ մեր առավելությունը, որ մենք բաց հասարակության մեջ կարող ենք ի հայտ բերել բազմաթիվ կարծիքներ և գտնել առավելագույն ճիշտ ուղին, որը ծառայում է բոլորիս շահերին։

- Պարո՛ն նախարար, նաև ժամանակին կար այսպես կոչված փոխլրացման արտաքին քաղաքականություն, որը Վարդան Օսկանյանի ժամանակ էր հատկապես ասվում, այսպես կոչված, կոմպլեմենտարության քաղաքականություն։ Սակայն իրականում այդպիսի սկզբունքով են շարժվում բազմաթիվ՝ տարածաշրջանի, թե տարածաշրջանից դուրս գտնվող բազմաթիվ երկրներ, որոնք առանձնապես իրենց հզորությամբ, իրենց արտաքին քաղաքական կարողություններով չեն կարող համեմատվել գերտերությունների և խոշոր տերությունների հետ, և դա բնական է։ Փոխլրացումը միշտ էլ պետք է լինի, այսինքն, եթե լավ հարաբերություններ ունես Ռուսաստանի հետ, պետք է նաև փորձես լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ, Եվրամիության հետ, հատկապես, երբ դրա համար կան հիմքեր։ Այդպիսի ձևակերպմամբ արտաքին քաղաքականությունն այդ ձևաչափի մեջ դնելը և, ընդհանրապես, նման ձևակերպում տալը, չե՞ք կարծում, որ սա ավելի շուտ, չի արտացոլում Հայաստանի այն իրական արտաքին քաղաքականությունը, որն, ըստ էության, մատուցվում է։ Այդտեղ որևէ առանձնահատուկ բան չկա, փոխլրացման քաղականությունը ցանկացած արտաքին քաղաքականություն պետք է ունենա իր մեջ, այդպես չէ՞։

-Ես Ձեզ հետ ուղղակի զուգահեռ մտածում եմ։ Գիտեք, տեղավորել մեր արտաքին քաղաքականության տրամաբանությունը մեկ, շատ խիստ ձևակերպված շրջանակի մեջ, ես չէի ուզենա նման դաշտ գնալ, որովհետև նորից եմ կրկնում, մենք ունենք գերակա խնդիր, և այդ գերակա խնդիրը Հայաստանի արտաքին հարաբերությունների, արտաքին աշխարհի հետ առնչվելու այդ ձևաչափի օգտագործումն է մեր ազգային շահերի համար, անվտանգության և զարգացման համար։ Մենք արդեն ունենք ձևավորված համակարգ, որը բխում է մեր շահերից և հաշվարկված է արտաքին աշխարհի իրողությունների հիման վրա։ Արտաքին հարաբերությունների մեջ կտրուկ փոփոխությունները, կտրուկ շարժերը բավական վտանգավոր են։ Եվ Դուք լսել եք վարչապետի կողմից և վստահ եմ՝ առիթ ունեցել եք տեսնել կառավարության ծրագիրը, և այնտեղ շատ հստակ երևում է արտաքին ոլորտում շարունակականության սկզբունքը։ Սա նույնպես արտահայտում է այն, որ մենք արտաքին ոլորտի այդ հաշվարկները տեղավորում ենք մեր ազգային նպատակների համար և կառուցում ենք հարաբերությունները մեր տարբեր գործընկերների հետ, ըստ համագործակցության չափի ձևավորված ներգրավվածության, ըստ գերակայությունների տեղավորում ենք դրանք մեր նպատակների մեջ։ Եվ կրկնեմ, որ նաև շատ զգոն ենք, հստակ ուշադիր հետևում և առնչվում ենք զարգացումների հետ, որոնք բավական արագ զարգացող աշխարհի, միջազգային հարաբերություններում մենք նույնպես զգում ենք այդ պարտավորությունը՝ զգոն լինելու, ուշադիր լինելու, որպեսզի շարունակենք համապարփակությունը պահել և համադրել դա նաև այն զարգացումների հետ, որոնք բավական ծանր նոր իրողություններ և մարտահրավերներ են բերում մեր առջև։ Սա այն գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, և կտրուկ շարժերի առումով կամ խիստ ձևակերպումների մեջ ձևավորելով՝ մենք որևէ օգտակարություն չենք բերելու մեր նպատակներին։

-Պարո՛ն նախարար, երբ վարչապետն իր ելույթներում մշտապես ասում է՝ այո, մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ և նույնիսկ բարելավենք և ավելի սերտացնենք այդ հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է խորացնենք հարաբերությունները Եվրամիության հետ, Արևմուտքի հետ։ Մասնավորապես, ռուսական որոշ շրջանակներում վարչապետի այս հայտարարությունների ընդհանրապես որոշակի կասկածով են վերաբերվում։ Դուք ի՞նչ կարող եք ասել, խոսքն իհարկե, ոչ պաշտոնական շրջանակների մասին է։ Ի՞նչ կարող եք ասել վարչապետի այս ձևակերպման մասին․ դա չի նշանակում, որ մենք չպետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, այսինքն, կարծես թե, այս բնագավառը նախորդ իշխանությունների ժամանակ աչքաթող էր արված, այսինքն Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, ըստ էության, պետք է բացառեր խորացված հարաբերությունները Եվրամիության հետ։ Կարո՞ղ ենք դա այդպես մեկնաբանել, թե դա ուրիշ բան է նշանակում, կարո՞ղ եք մի քիչ լուսավորել մեզ։

-Մենք միասին հիմա փորձում ենք, հասնում ենք մեկ սահմանի, որը քիչ առաջ՝ մեր զրույցի սկզբում, միասին պայմանավորվեցինք կամ համաձայնեցինք, որ պետք է բացառել՝ դա սև-սպիտակի աշխարհն է, որի մեջ մենք ցանկություն չունենք տեղավորվելու։ Որքան որ աշխարհի մեկ հատվածում համարում ենք, որ այս ուղղության մեջ շատ ավելի խորացած ենք, բոլոր եզրակացությունները բխում են դրանից։ Դուք օրինակը բերեցիք՝ նույն տիպի մտածելակերպ կարելի է գտնել մյուս դաշտում, որտեղ, եթե մենք անում ենք մի բան, դա ի վնաս է, դրա համար կարելի է զուգահեռներ անցկացնել այլ իրադարձությունների հետ, բայց մենք կանք, ինչ որ կանք, և մեր ներքաղաքական զարգացումներն այնպիսին էին, ինչ որ կային, դա հայկական գործընթաց էր, ամբողջովին Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական իրողության մեջ տեղավորվող, այդպես եղել է, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես նույնն է լինելու։ Եթե մենք կարիք ունենք էլ ավելի բացատրելու մեկ դաշտում, թե մյուս դաշտում, մենք պետք է մեր ջանքերը ներդնենք և բացատրենք հնարավորինս պարզ և հստակ, որ մենք հարաբերություններ մեկի հետ մյուսի հաշվին կամ հակառակը երբեք չենք կառուցել և նպատակ չունենք կառուցելու։

Ռուսաստանի հետ մենք ունենք շատ խորը հարաբերություններ, շատ կարևոր հարաբերություններ, դրանք շարունակվելու են: Ռազմավարական համագործակցությունը, ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեն շատ ամուր հիմքեր, շատ տրամաբանական և բացատրելի, և մենք խնդիր չունենք դա շատ հստակ բացատրելու մեր մյուս գործընկերներին։ Բայց մյուս կողմից զարգացնելով հարաբերությունները կամ շարունակելով այն հիմքերը, մենք խոսեցինք Եվրամիության հետ համաձայնագրի մասին, այդ համաձայնագիրը չի ստորագրվել և չի իրականացվում հակառակ մյուս ուղղությունների, բայց համալրում է այն ամենն ինչը մենք անում ենք մեր շահերի համար։ Եթե մենք պետք է էլ ավելի բացատրենք, ուրեմն մենք պետք է դա անենք։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:23 Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է էլեկտրաքարշին Այսօր, 22:11 Կա պայմանավորվածություն՝ որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու․ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 21:49 Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, դպրոցի շուրջ տնկած ծառերը չէին պաշտպանում․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 21:34 «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում ջրատարից 83-ամյա կնոջ դի են դուրս բերել Այսօր, 21:20 Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Այսօր, 21:05 Կապանում գործող ՓԲԸ-ից 425 կգ պղնձե փաթույթ են գողացել Այսօր, 20:51 Միրզոյանն ու Գրոսսին Վիեննայում քննարկել են Հայաստանի ատոմակայանի շահագործմանը վերաբերող հարցեր Այսօր, 20:37 Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը․ «Պատիվ ունեմ» խմբակցություն Այսօր, 20:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Այսօր, 20:13 Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Այսօր, 19:54 Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից Մելքոն Թամրազյանը․ ՀՅԴ Իջևանի գրասենյակ Այսօր, 19:40 Ծորանային կարցինոմա․ Սովորաբար հայտնաբերվում է մամոգրաֆիայի ժամանակ Այսօր, 19:28 Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Այսօր, 19:18 Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց Այսօր, 19:07 Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան Այսօր, 18:54 Մուսա լեռան հերոսամարտը ապացույցն է, որ թյուր է տարածված «կարծիքը», թե Հայոց Ցեղասպանության ժամանակ դիմադրություն չի եղել. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 18:41 Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի Այսօր, 18:31 Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև Այսօր, 18:13 ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Այսօր, 17:58 Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր, 17:43 Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Այսօր, 17:30 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը Այսօր, 17:16 ՆԳՆ-ից հայտնում են 14 ձերբակալվածի մասին Այսօր, 17:06 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 16:56 Առնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհից Այսօր, 16:51 Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 16:36 Իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն, իսկ ՔՊ-ի օրակարգում որևէ քաղաքական հանդիպում բացառված է. Բաքոյան Այսօր, 16:20 Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների (Տեսանյութ) Այսօր, 16:08 Ոստիկանական մեքենայով Հ1-ի նկարահանող խմբին փորձում էին մտցնել Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 16:04 Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 15:56 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 15:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Այսօր, 15:43 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Այսօր, 15:36 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Այսօր, 15:33 Ռայիսին և վթարի մյուս բոլոր զոհերը նույնականացվել են. զոհերից մեկի մարմինը գրեթե չի այրվել Այսօր, 15:28 Իրանի նախկին ԱԳ նախարարի կարծիքով՝ ողբերգության մեղավորներից է նաև ԱՄՆ-ն Այսօր, 15:14 ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր ցավակցությունն ու զորակցությունը. Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Այսօր, 15:03 Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Այսօր, 14:44 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը. Սեյրան Օհանյան Այսօր, 14:36 Վտանգավոր ժամանակ է․ Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Դանիելյան Այսօր, 14:28 Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա Այսօր, 14:21 Կիրանցի խանութներում սննդի պակաս կա, առաքիչները չեն կարողանում մտնել գյուղ (Տեսանյութ) Այսօր, 14:11 Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Այսօր, 14:04 Քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում ՀՀ-ում Իրանի դեսպանատան առջև․ Լուսանկարներ Այսօր, 13:52 Հայաստանն ու Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը և կներկայացնեն խորհրդարանների հաստատմանը Այսօր, 13:46 Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Այս երկրում ոչ մի մարմին չի աշխատում՝ բացի «Հայկական ժամանակ»-ից. Բագրատ Սրբազան Այսօր, 13:24 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը Այսօր, 13:11 Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին՝ Թավրիզում Այսօր, 13:08 Ժպտացե՛ք, տղե՛րք, դուք էլ պետք է ազատագրվեք սրանցից. Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին Այսօր, 13:03 Փաստաբանները վաղը գործադուլ կանեն Այսօր, 13:01 Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին Այսօր, 12:57 Իմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (Տեսանյութ) Այսօր, 12:46 «Սրբազան Հայր, ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները». «Սիթի օֆ Սմայլ»-ից՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:42 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել Այսօր, 12:35 ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Այսօր, 12:33 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան Այսօր, 12:20 Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու՝ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ամենավառ հիշողությունը. Պուտին Այսօր, 12:10 Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը Այսօր, 12:01 «Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Այսօր, 11:58 Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Այսօր, 11:53 Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը. Սասունյան Այսօր, 11:48 Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Այսօր, 11:46 Կիսում ենք ձեր վիշտը. Ալեն Սիմոնյանը պարսկերենով ցավակցել է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մահվան կապակցությամբ Այսօր, 11:42 Կիրանցի մուտքը փակվում է Այսօր, 11:40 Իրանում համազգային սուգ է հայտարարվել Այսօր, 11:38 Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից Այսօր, 11:29 Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 11:24 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Այսօր, 11:19 Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Այսօր, 11:16 Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ Այսօր, 11:06 Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ ուժ և կորով` պատմական այս ողբերգությունը հաղթահարելու համար. Պետրոսյան Այսօր, 11:00 Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (Տեսանյութ) Այսօր, 10:54 Գազամատակարարման պլանային դադարեցումեր` Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 21-ին և 22-ին Այսօր, 10:51 Իրանի նախագահի և մյուս զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ Այսօր, 10:49 Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:46 Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում. Արարատ Միրզոյանը՝ Իրանի կառավարությանը Այսօր, 10:42 Կիրանցի մեջ սահմանային հենասյուներ են դրել․ առավոտյան են տեղադրել՝ գաղտնի Այսօր, 10:30 ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Այսօր, 10:23 Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ Դեսպանի հարցազրույցը Այսօր, 10:21 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Այսօր, 10:17 Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:14 Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է. գիշերը նրան անակնկալ են արել (Տեսանյութ) Այսօր, 10:10 Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Այսօր, 10:07 Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի Այսօր, 09:53 Ոստիկանական ուժերը՝ Կիրանցում․ Լուսանկարներ Այսօր, 09:46 Արմեն Գրիգորյանը մեկնելու է Դոհա Այսօր, 09:42 Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Այսօր, 09:32 Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից. ՀՀ վարչապետ Այսօր, 09:24 Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և նրանց ուղեկցող անձինք զոհվել են 19/05/2024 23:50 Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ գտնվելու վայրը» հայտնաբերվել է․ IRNA 19/05/2024 22:38 Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ 19/05/2024 22:30 Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել 19/05/2024 22:24 Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը․ Press TV 19/05/2024 22:21 ԵՄ-ն միանում է Ռաիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին 19/05/2024 22:09 Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա 19/05/2024 22:03 Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին 19/05/2024 21:52 Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդ 19/05/2024 21:20 Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Տվյալ բաժնի վերջին նյութերը