
06/06/2018 19:58
Արսեն Հարությունյանն ազատվել է Ջրպետկոմի նախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագիր Արսեն Հարությունյանին հայաստանի հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն», - ասված է հրամանագրում։