08/06/2018 11:00
Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում. Կարեն Համբարձումյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին
Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում, լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության նիստից առաջ ասաց Կարեն Համբարձումյանը, ով կառավարության օրակարագային հարցերից մեկով այսօր նշանակվելու է Սյունիքի մարզպետ:
«Եկել ենք էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի», - նշեց նա:
Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝ Համբարձումյանը պատասխանեց.
«Սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»: