11/06/2018 19:08
Հարցը հանել, այսպես չի կարելի. Քաղշինի նոր պետը չնշանակվեց, քանի որ ինքնաթիռում էր
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին հարցը։
Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Ա.Էլոյանն ինքնաթիռում է։
«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ա.Էլոյանը», - ասաց Տ.Ավինյանը։
Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդպես չի կարելի։ «Առաջարկում եմ հարցը հանել», - նշեց նա։