12/06/2018 20:43
Արծվիկ Մինասյանը շարունակում է աշխատանքը սովորական՝ ծանր աշխատանքային գրաֆիկով
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարական չի տվել, այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ա. Մինասյանի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:
Հայտնում եմ, որ տարածված լուրերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին, չեն համապատասխանում իրականությանը:
Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական՝ ծանր աշխատանքային գրաֆիկով: