Էլեկտրիկ Երևան «բրենդի» հեղինակն ու Օբամայի կառավարությունում մնալու գայթակղությանը չտրված հայրենադարձը. Սփյուռքի փոխնախարար

12/06/2018 18:52

Էլեկտրիկ Երևան «բրենդի» հեղինակն ու Օբամայի կառավարությունում մնալու գայթակղությանը չտրված հայրենադարձը. Սփյուռքի փոխնախարար


Արդեն մեկ ամիս է, ինչպես շատերն են ընդգծում, նոր Հայաստանում ենք. դեռևս նոր է ամեն ինչ՝ մոտեցումները, քաղաքական ավանդույթները, պաշտոնյաների ինքնարտահայտման ձևերն ու նոր կառավարությունում տեղ գտած դեմքերը:

Ինչպեսև նախորդ կառավարության դեպքում,  Aysor.am-ը նոր շարք է սկսում՝ ներկայացնելով նոր կառավարության անդամներին, նրանց անցած քաղաքական ճանապարհն ու այդ ճանապարհին տեղ գտած գայթակղությունները:

«Իշխանության դեմքը» խորագրի ներքո Aysor.am-ը նոր մարտավարության ու գաղափարների մասին զրուցել է Սփյուռքի փախնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, ով, ժամանակին հնարավորություն ունենալով քաղաքական կարիերան ամրապնդել Բարաք Օբամայի կառավարությունում, նախընտրեց հայրենադարձությունը:

Նախորդների թողած «ժառանգությունը»

Մենք ժառանգել ենք մի նախարարություն, որն, ըստ էության, առաջնորդվել է առանց որևէ տեսլականի, ընդհանուր պատկերացման, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Մենք ժառանգել ենք մի նախարարություն, որը, ցավոք սրտի, ընդհանուր ռազմավարություն չի ունեցել… Շատ չէի ցանկանա խոսել նախորդ իշխանությունների մասին, բայց չեմ կարող ժխտել, որ կան փաստեր, որ գոնե այս նախարարության շրջանակում նախորդ իշխանությունը սփյուռքին լավ չի ճանաչել ու հասկացել, ինչի հետևանքով չի կարողացել արդյունավետ ու համապարփակ գործողություններ կատարել ո՛չ համայնքների, ո՛չ էլ հայրենադարձների հետ:

Ի՞նչ գործունեություն է ծավալել Սփյուռքի նախարարությունն այս տարիների ընթացքում

Այս տարիների ընթացքում զբաղվել է մեդալներով, փառատոններով ու զբոսաշրջությամբ: Իսկ մեր պատկերացմամբ սփյուռքն առավել կարևոր դեր ունի ու այդ ներուժը պետք է կարողանանք շատ ավելի ճիշտ ու համապարփակ օգտագործել: Դա պետք է լինի և՛ ի նպաստ Հայաստանի զարգացմանը, և՛ ի օգուտ դրսի հայկական համայնքների: Պետք է կարողանանք սփյուռքին ներգրավել Հայաստանի աշխատանքներում՝ միաժամանակ ինչ-որ չափով աջակցելով ու օժանդակելով իրենց` հատկապես հայապահպանության հարցում:  Այսպես ասած, թիկունք կանգնենք նրանց:

Ներկայիս կազմի հիմնական ռազմավարությունը

Սփյուռքին պետք է մեկ ընդհանուր սուբյեկտ չդիտել, դա սխալ մոտեցում է: Կան համայնքներ և կան կազմակերպություններ այդ համայքներում: Համայնքի կողմից չկա որևէ ներկայացուցիչ, որը կարող է ասել, որ ինքը 100 տոկոսով ներկայացնում է այդ համայնքը, ինձ համար անընդունելի է այս ինքնահռչակ՝ համայնքի ղեկավար ասվածը: Ինչպես Հայաստանում ենք մենք լեգիտիմության խնդիր ունեցել, այդ նույն ձևաչափով սփյուռքում էլ լեգիտիմության հարց կա: Գիտեք, սփյուռքը շատ ինքնակազմակերպված է. ունեն իրենց կազմակերպությունները, դպրոցները, ակումբները… Բայց կան սփյուռքահայեր, ովքեր ներգրավված չեն այդ ամենում, իսկ նախկին նախարարությունը չի գնահատել հենց նրանց հետ աշխատելը, այսպես ասած, արհամարհել է այդ անհատներին: Այնպես որ, մեր գործը պետք է լինի և՛ այդ կառույցների հետ աշխատելը, և՛ այդ կառույցներից դուրս անհատների, հատկապես՝ երիտասարդների:

Հայապահպանությո՞ւն, թե՞ հայրենադարձություն

Երկուսն էլ կարևոր են: Հայկական սփյուռքը եղել ու միշտ լինելու է, ու մենք պետք է կարողանանք դրսում ևս ձեռնարկել հայապահպանության աշխատանքներ: Հայրենադարձությունը մեծ ենթատեքստ ունի, դա այն չի, որ մի օր բոլորը տոմս առնեն ու գան՝ Հայաստանում ապրելու: Դա փուլային աշխատանք է, ինքս դրա վառ ապացույցն եմ: 1989 թվականից տարբեր առիթներով ժամանակ առ ժամանակ Հայաստան եմ եկել՝ որպես զբոսաշրջիկ, սկաուտ, կամավոր… ի վերջո, Հայաստանի քաղաքացիություն ստացա ու հաստատվեցի այստեղ: Դա կարող է լինել տարիների, նույնիսկ՝ սերունդների աշխատանք: Կարող է այսօրվա սփյուռքահայը չցանկանա այստեղ ապրել, բայց իրենց հետ այնպիսի աշխատանք պետք է տանենք, որ նրանց ժառանգներն ավելի կապված լինեն հայրենիքի հետ: Մարդիկ կարող են այստեղ չապրել, բայց իրենց ներուժը, ֆինանսը ներդնել, բիզնեսներ ունենալ Հայաստանում: Սփյուռքահայերից շատերն իրենց բիզնեսներն ունեն, շատերն էլ մեծ ընկերություններում են աշխատում, ու պետք է կարողանանք նրանց համոզել, հավատ ներշնչել, որ իրենց ղեկավարներին շահագրգռեն՝ Հայաստանում մասնաճյուղ ունենալ: Օրինակ, Apple-ը, Intel-ը գան ու այստեղ հետազոտական կենտրոններ բացեն… Հավատացեք, շատ հայեր կան, որ այսպիսի ընկերություններում են աշխատում, իսկ Սփյուռքի նախարարությունը նրանց հետ ընդհանրապես կապ չի ունեցել:

Սփյուռքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է

Հեղափոխության արդյունքում սփյուռքը շատ հետաքրքրված ու շահագրգռված է Հայաստանով: Նրանց մեծ մասն աջակցեց ու մեզ թիկունք կանգնեց, որ հեղափոխությունը հաջողի, Հայաստանը զարգանա ու բարգավաճի: Գիտեմ, որ շատ է եղել, երբ սփյուռքահայերը եկել ու ասել են՝ պատրաստ ենք այս կամ այն բանով օգնել, բայց որևէ լծակ չի եղել, որ կարողանան իրենց կամքը դրսևորել: Ու հիմա մենք պետք է առիթներ ստեղծենք, որպեսզի նրանք ներգրավված լինեն Հայաստանի զարգացման աշխատանքին: Շատ գործ կա անելու, ու սփյուռքի ներուժն արհամարհելն ամենամեծ ձախողումներից մեկը կլինի…

Ծնվել եմ Փարիզում

1985 թվականին եմ ծնվել՝ Փարիզում: 1991 թվականին տեղափոխվեցինք Լոս Անջելես, որտեղ էլ հիմնականում անցավ իմ մանկությունը: Այնտեղ ազգային վարժարանում եմ սովորել: 1999 թվականին, երբ դպրոցն էի ավարտում, մեր վարժարանը որոշեց առաջին անգամ իր սաներին Հայաստան բերել: Հայաստանից առաջին լիարժեք պատկերացումս հենց այդ այցելության ժամանակ է եղել, շատ տպավորիչ էր: «Արմենիա» (ներկայիս՝ «Արմենիա Մարիոթ », հեղ.) հյուրանոցում էինք մնում, դեռևս սովետական շունչ կար պատերից ներս: Այնպես որ, կարող եմ ասել՝ Սովետից ինչ-որ բան տեսել եմ (ծիծաղում է, հեղ.)…

Քաղաքական ակտիվություն. հնարավորություն կար մնալ ԱՄՆ նախագահի աշխատակազմում, բայց…

Ուսանողական տարիներից շատ ակտիվ եմ եղել, մասնակցել եմ ուսանողական ոչ հայկական տարբեր շարժումների: Իրաքի հետ կապված հակապատերազմային տարբեր շարժումներ կային, որոնց մասնակից եմ եղել: 2008 թվականին ընդգրկվեցի Բարաք Օբամայի շտաբ ու ինձ Ֆլորիդա նահանգ ուղարկեցին: Նախընտրական շտաբում օգնում էի, որ Օբաման նախագահ դառնա: Հնարավորություն կար, որ Վաշինգտոն գնայի ու իր կառավարությունում աշխատեի: Այդ ուղղությամբ լուրջ եմ մտածել, բայց գիտակցում էի՝ եթե Վաշինգտոն գնամ, գործունեությունս կկապվի միայն ԱՄՆ կառավարության հետ: Չուզեցի: Փոխարենը՝ տեղափոխվեցի Լոնդոն ու ուսումս մագիստրատուրայում շարունակեցի…

Առաջին հայաստանյան այցելությունն ու մկրտությունը

Հատկապես այդ թվերին ծնողներս շատ ակտիվ էին Փարիզի սկաուտական միությունում: 1989 թվականին Հայաստանում ճամբար կազմակերպելու առիթ ստեղծվեց, Հոմենթմենի առաջին ճամբարն էր այստեղ:  Ես 4 տարեկան էի, ծնողներիս հետ եկա Դիլիջան: Այդ տարի նաև մկրտվեցի Էջմիածնում: Փոքր էի, բայց շատ էր տպավորվել այդ այցելությունը: Նույնիսկ իմ ֆեյսբուքյան գլխավոր ֆոտոն այդ այցից է, որը հայրիկս էր նկարել. պաստառի վրա գրված է՝ հայ ժողովրդին արժանի կառավարություն:

Վերադարձ հայրենիք

Հայրենադարձության մասին խոսակցություններ մեր տանը միշտ են եղել, ամեն պահի պատրաստ էինք Հայաստան գալ: Ցավոք, հայրս 2009 թվականին մահացավ, ու չկարողացանք մեր՝ ամբողջ ընտանիքով տեղափոխվելու ծրագիրն իրականացնել: Սակայն 2012 թվականին ես իմ քայլն արեցի… Մինչ այդ 2010 թվականին «Դեպի Հայք» ծրագրով 6 ամսով Հայաստան եկա: Առաջին անգամ Հայաստանում ինձ զգում էի ոչ թե զբոսաշրջիկ, այլ՝ տեղի բնակիչ, ով այստեղ ապրում է, աշխատում, կենցաղի հետ շփվում: Ներքաղաքական հարցերին առավել շատ սկսեցի ծանոթանալ… Հետո Լոնդոն, որտեղ ուսումս ավարտելուց հետո Հայաստան տեղափոխվեցի: Ինձ համար ծրագրել էի, որ եթե մի քանի ամսում աշխատանք գտնեմ, կմնամ, եթե ոչ՝ կմտածեմ: Բախտս բերեց, մեկ ամիս անց աշխատանքի անցա ՄԱԿ-ի գրասենյակում, ամիսներ անց՝ Բաց հասարակության հիմնադրամներում: Թեժ տարիներ էին, բայց կարողացա Հայաստանի ներքաղաքական հարցերին արագ ու մոտիկից ծանոթանալ … Հայաստանի քաղաքացի եմ 2014 թվականից:

Տրանսպորտի թանկացումն ու էլեկտրիկ Երևանը. Էլեկտրիկ Երևան «բրենդի» հեղինակը

Երևանում սկսվեց «Վճարում ենք 100 դրամ» շարժումը, որին անմասն չէի կարող մնալ: Այդ ժամանակ հասկացա՝ բերման ենթարկվելը ոնց է լինում (ծիծաղում է, հեղ.): Ինձ 6 անգամ բերման են ենթարկել, ու հենց այդ ժամանակ ծանոթացա հայաստանյան դատական համակարգի հետ ու հասկացա, թե բոլորն ինչու էին բողոքում: Այս շարժումն ինձ համար շատ կարևոր էր, դրա ընթացքում էր, որ հասկացա՝ ինչ է նշանակում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու պայքարել սեփական իրավունքների համար: Ու այս շարժման ընթացքում էր, որ ձևավորվեց իմ ինքնությունը՝ որպես ՀՀ քաղաքացի… 2014 թվականի աշնանը որոշեցի՝ չեմ ուզում այլևս զբաղվել մարդու իրավունքների հարցերով: Հասկացա՝ Հայաստանի հիմնական խնդիրները սոցիալ-տնտեսական են: Գնացի Լոնդոն ու երկրորդ մագիստրատուրան ավարտեցի՝ վերապատրաստվելով որպես տնտեսագետ: Ավարտելուց անմիջապես հետո վերադարձա Հայաստան. ընդամենը մի քանի օր անց հոսանքի թանկացման դեմ (Էլեկտրիկ Երևան, հեղ.) ակցիաները սկսվեցին: Ես ու մի քանի ընկեր որոշեցինք այս շարժման համար մեդիա կենտրոն բացել, չէի ուզում նորից բերման ենթարկվել: Ուզում էի մի բան ավելացնեմ շարժմանը, ոչ թե լինեմ ուղղակի շարքային մասնակից: Ասեմ, որ Էլեկտրիկ Երևան անունն առաջին անգամ ես եմ օգտագործել… Մեր կենտրոնը սկսեց շատ ակտիվ համագործակցել միջազգային լրատվամիջոցների հետ, քանի որ «պատերազմ» էր ո՛չ միայն փողոցներում, այլև՝ ինֆորմացիոն դաշտում: Այս ընթացքում մասնակցել եմ գրեթե բոլոր շարժումներին, ընտրություններին դիտորդ եմ եղել: Կազմել եմ հայրենադարձների բլոկ, որպեսզի իրենք էլ դիտորդ լինեն բոլոր ընտրությունների ժամանակ: 

Արմատներ. մի կողմից՝ Թիֆլիս, մյուս կողմից՝ Պարսկաստան

Ծնողներս Թեհրանից են: Արմատներս մի կողմից Թիֆլիս են գնում, մյուս կողմից՝ Պարսկաստան: Շահ Աբասի կողմից տեղահանվածներն են: Ասեմ, որ պապիկիս պապիկն Աշտարակից է եղել: Քահանա է եղել, Խանասորի արշավանքներին է մասնակցել, Նիկոլ Դումանի խմբում է եղել: Մեր ընտանիքը միշտ էլ զբաղված է եղել համայնքային, կուսակցական հարցերով… Հորեղբորս ընտանիքը 1991 թվականին է Հայաստան տեղափոխվել, ապրում են Արարատի մարզում: Զարմիկներս երևանում են բնակվում: Մեր ընտանիքից մայրս դեռ Լոս Անջելեսում է ապրում, բայց հույս ունենք՝ առաջիակում ինքն էլ կտեղափոխվի Հայաստան: Երկու քույրիկներս, ովքեր զույգ են ու ինձանից 9 տարի փոքր, այս պահին Լոնդոնում են, ուսանողուհիներ են:

Ինձ համար անընդունելի էր նախկին իշխանությունների հետ համագործակցելը

Հասկացա, որ ուզում եմ Հայաստանի կառավարման ինչ-որ մաս կազմել, բայց ինձ համար անընդունելի էր նախկին իշխանությունների հետ համագործակցելը: Երբ ծանոթացա Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, գիտակցեցի, որ այնտեղ անելու շատ կարևոր գործեր կան՝ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո: Ու իր մոտ որպես խորհրդական աշխատանքի անցա: Այս հունվարից սկսեցի Երևանում աշխատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրով՝ որպես փորձագետ: Ինձ թվում էր՝ կարիերաս հենց ՄԱԿ-ում էլ կաճի…

Թավշյա հեղափոխություն՝ նոր հնարավորություն

Երբ հեղափոխական շարժը սկսվեց, չէի կարող չեզոք դիրք ընդունել: Եթե շատ անկեղծ լինեմ, Մխիթար Հայրապետյանի կողմից նման առաջարկ չէի սպասում: Որպես հայրենադարձ՝ երբեք Սփյուռքի նախարարության հետ չէի շփվել, մտքովս չէր անցնում, որ նման բան կլինի… Լինելով տնտեսագետ՝ ինձ ավելի հետաքրքիր էր աշխատել տնտեսական բլոկում: Երբ առաջարկը եղավ, լրջորեն մտածեցի, ուզում էի հիմնավոր որոշում կայացնել: Ծանոթանալով թիմի հետ ու հասկանալով, որ շատ լավն է, համաձայնեցի: Գիտեք, այս նախարարությունը, ցավոք, շատ վարկաբեկված նախարարություն է եղել, նույնիսկ ավելորդ նախարարություն էր համարվում առաջին հերթին սփյուռքահայերի ու հայրենադարձների կողմից: Այդ փաստն էլ ինձ համար գրավիչ էր, հասկացա, որ կարող եմ մաս կազմել մի պրոցեսի, որն այս վարկաբեկված նախարարությունը կարող է դարձնել ռազմավարական կարևորություն ունեցող գերատեսչություն:

Կարևորում եմ բովանդակային զարգացումը

Այս տարիների ընթացքում Հայաստանն ու Երևանը փոփոխվում են, զարգանում, բայց դա քիչ է, հնարավորություն կա առավել արագ տեմպերով զարգանալու: Չեմ ուզում խոսել քաղաքի արտաքին տեսքից, քանի որ դա ինձ համար առաջնային կարևորություն չի: Սիրուն շենքեր կան, շատ տգեղ շենքեր էլ կան, բայց ավելի շատ կարևորում եմ բովանդակային զարգացումները. զարգացած տրանսպորտային համակարգ, կայուն ու առաջադեմ դպրոցներ... Զարգացման չափանիշներն, ըստ իս, դրանք են, ոչ թե սիրուն կամ տգեղ կառույցները:

Հանգիստն անցյալում է

Ինչ անցել եմ այս պաշտոնին, դեռ չեմ հանգստացել ու չեմ էլ պատրաստվում առաջիկայում: Հույս ունեմ՝ հանգստանալու առիթ կունենամ, բայց հիմա առաջնային խնդիրս աշխատանքն է:

Գայթակղիչ առաջարկներին չեմ տրվի. իմ ներկան ու ապագան Հայաստանում է

Ինձ համար ամենագայթակղիչ առաջարկը եղել է այն, որ ի պաշտոնե ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը: Դրանից առավել գայթակղիչ առաջարկ չի կարող լինել Հայստանի սահմաններից դուրս, միայն ու միայն Հայաստանում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/11/2024 22:44 Բեխտերևի հիվանդություն․ Ախտանշաններից մեկը պարանոցի ցավն է 11/11/2024 22:29 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային 11/11/2024 22:07 Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են՝ թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով 11/11/2024 21:46 Փաշինյանը Դանիելյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել 11/11/2024 21:22 Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 11/11/2024 21:01 Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ 11/11/2024 20:37 Ամերիկյան մամուլը Պուտինի և Թրամփի միջև խոսակցության մասին է գրել 11/11/2024 20:17 Վահագն Խաչատուրյանն առողջության հետ կապված խնդիր չունի․ Խոսնակ 11/11/2024 20:05 Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց․ Armlur.am 11/11/2024 19:54 Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին․ Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի 11/11/2024 19:37 Ռուսաստանից պատվիրակություն է գալու 11/11/2024 19:21 Ի՞նչ է պարենտերալ սնուցումը. Մասնակի և ընդհանուր սնուցման առանձնահատկությունները 11/11/2024 19:03 6 օրում՝ հրդեհի 101 դեպք․ Փրկարար ծառայությունը տվյալներ է ներկայացրել 11/11/2024 18:44 ՆԱՏՕ-ն ուզում է գերիշխանություն հաստատել Եվրասիայում, այնինչ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները․ Լավրով 11/11/2024 18:27 Հոսանքազրկման պատճառով ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում․ ԿԳՄՆ 11/11/2024 18:12 Երեխաները մեզ ընդօրինակում են․ Մանասյան 11/11/2024 17:58 ԲՏԱ նախարար Հայրապետյանն առաջարկել է պետական աջակցություն տրամադրել՝ աշխատանքային միգրանտներ ներգրավելու համար 11/11/2024 17:48 Միրզոյանը Շվեդիայի արտգործնախարարին պատմել է սահմանազատման մասին 11/11/2024 17:34 Գլխավոր դատախազին պահանջ է ներկայացվելու՝ հրապարակավ ներողություն խնդրել Նարեկ Մալյանից՝ ապօրինի քրեական հետապնդման համար 11/11/2024 17:20 Հայ շախմատիստների արդյունքները Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությանը 11/11/2024 17:05 Armenian Card-ը մեկնարկում է ArCa Pay համակարգը 11/11/2024 16:54 Սպանություն Աէրացիա թաղամասում․ Կադրեր են հրապարակվել դեպքի վայրից 11/11/2024 16:39 «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել 11/11/2024 16:34 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ հոկտեմբերի հաշվետվությունը 11/11/2024 16:24 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիայի Թագավորություն 11/11/2024 16:12 Հայտնի է Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 11/11/2024 15:57 Թռիչք, հյուրանոց, սաֆարի տուր․ որքան են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքները. Oragir.news 11/11/2024 15:50 ՊԵԿ-ը հորդորում է այս տարի ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաները ներկայացնել մաքսային ձևակերպման 11/11/2024 15:39 ՆԳՆ պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին 11/11/2024 15:24 «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգը՝ ՀՀ բոլոր քաղաքների անուններով (Տեսանյութ) 11/11/2024 15:16 Ծովասար գյուղում գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են 11/11/2024 15:13 Ալիևն ընդունել է Շառլ Միշելին 11/11/2024 15:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան 11/11/2024 14:54 Շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք, դրանք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում. Փաշինյան (Տեսանյութ) 11/11/2024 14:52 Սոլովյովի մասնակցությամբ հաղորդումը մեզ մոտ արգելված է. դրանից հետո միջադեպ չի եղել. Հայրապետյան (Տեսանյութ) 11/11/2024 14:39 7-8 մլն դոլարով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի. Հայրապետյան (Տեսանյութ) 11/11/2024 14:31 Արտաշատ քաղաքի 46–ամյա և անչափահաս բնակիչների սպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի 11/11/2024 14:21 Հովիկ Աղազարյանն այլևս Արգիշտի Քյարամյանի մասին վատը չի խոսում. իր հնչեցրած «ստախոս սրիկա» է արտահայտությունը վերագրեց լրագրողներին (Տեսանյութ) 11/11/2024 13:59 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/11/2024 13:53 «Չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը». ՀՖՖ-ից վստահեցնում են՝ չեն խոչընդոտում երկրպագուական շարժումներին, որ տոմսեր ձեռք բերեն 11/11/2024 13:49 Բախվել են «Mercedes-Benz»-ն ու Արարատ-Սուրենավան երթուղին սպասարկող «GAZelle»-ը․ վիրավորներ կան 11/11/2024 13:19 «Մուսալեռ» ռեստորանային համալիրում այրվել է 7 տաղավար 11/11/2024 13:09 Երևանում փրկարարները կանխել են բնակարանում քաղաքացու ինքնահրկիզման փորձը 11/11/2024 13:03 Ես՝ ինքս գնացել եմ Վեհարան, գերիների առաջարկով հանդես եմ եկել Կաթողիկոսին, արդյունքը հետո կտեսնենք. Քոչարյան (Տեսանյութ) 11/11/2024 12:53 Տեսնում ենք հնարավորություն՝ մոտարկելու խաղաղության պայմանագրի շուրջ երկու կողմերի տարբերվող տեսակետները. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ) 11/11/2024 12:50 44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցն ավարտված է, հետո հնարավոր է լինեն քրեական գործեր. Քոչարյան (Տեսանյութ) 11/11/2024 12:44 Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը 11/11/2024 12:41 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով 11/11/2024 12:38 ՆԳՆ-ն հետ է կանչել մարդկանց տեղաշարժը 24/7 ռեժիմով վերահսկելու օրենքը. Հայտարարությունը 11/11/2024 12:35 Գլխավոր դատախազը կուրսանտների հետ զրուցել է բանակում կարգապահության հետ կապված հարցերի մասին 10/11/2024 19:29 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերվել Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը 10/11/2024 18:36 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում 10/11/2024 18:04 Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար 10/11/2024 16:26 Ալեն Սիմոնյանը պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում 10/11/2024 14:39 Վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան 10/11/2024 13:27 Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր. Ժաննա Անդրեասյան 10/11/2024 12:54 Փրկարարները հայտնաբերել են Գեղաշենի սարերում մոլորված քաղաքացիներին 10/11/2024 11:43 Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա 10/11/2024 10:46 Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնությանը. Ալիև 10/11/2024 10:23 Բայդենն ու Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 13-ին 09/11/2024 21:22 Թրամփն Աբբասին խոստացել է ջանքեր ներդնել, որ պատերազմն ավարտվի 09/11/2024 20:59 Բորելն Ուկրաինայում է 09/11/2024 20:35 Կլման խանգարում՝ դիսֆագիա․ Ովքե՞ր են ռիսկի խմբում 09/11/2024 20:15 Որ ֆուտբոլիստներին են հրավիրել Հայաստանի ազգային հավաքական 09/11/2024 19:51 Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի առաջնության 10-րդ խաղափուլին 09/11/2024 19:30 Ամոթի և խայտառակության այս օրը կարող ենք սրբել մեր ուխտով և վրեժի զգացումով․ Կոչված ենք մեր տղաներին հայրենիք ու հաղթանակ վերադարձնել․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Եռաբլուրից 09/11/2024 19:01 Քանի դեռ մենք ազգովի Նիկոլ ենք հանդուրժում, աշխարհում ոչ մեկին, առավել ևս՝ Ռուսաստանին անուն կպցնելու բարոյական իրավունք չունենք․ Աշոտյան 09/11/2024 18:48 «Ռուսաստանը պատրաստ է Բաքվին ու Երևանին աջակցություն ցուցաբերել՝ հիմնվելով եռակողմ պայմանավորվածությունների վրա»․ Հայտարարություն 09/11/2024 18:24 Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ 09/11/2024 18:01 Տաթև-Լծեն ճանապարհը միակողմանի փակվել էր 09/11/2024 17:42 Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել 09/11/2024 17:20 Մայիս Ներսիսյանը` Սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Դավիթ Հովսեփյանը` բրոնզե մեդալակիր 09/11/2024 17:00 Գիշերն Արտաշատում հնչած կրակոցներից մահացածներից մեկը 15-ամյա պատանի է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 09/11/2024 16:41 Ջրառատում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է 71-ամյա բնակչի դին 09/11/2024 16:20 Մի քանի հարյուր հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսում 09/11/2024 15:51 44-օրյա պատերազմում պարտության տարելիցի օրը Աննա Հակոբյանը Մարիամ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել իրենց հանգստից (Լուսանկարներ, Տեսանյութ) 09/11/2024 15:25 Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին 09/11/2024 15:04 Մեկնարկել է 2024 թ. ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն 09/11/2024 14:34 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 09/11/2024 13:54 ՄԻՊ-ի ներկայացուցիչները մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում» քննարկմանը 09/11/2024 13:39 Խճաքարով բեռնված բեռնատարը «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհին կողաշրջվել է․ վիրավոր կա 09/11/2024 13:20 Երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են. Ավինյան 09/11/2024 12:32 Ադրբեջանն ընդհանրապես չի կատարել եռակողմ հայտարարության պարտավորությունները. Արտակ Բեգլարյան (Տեսանյութ) 09/11/2024 11:55 ՆԳՆ հատուկ տրանսպորտ՝ ձերբակալվածների տեղափոխման պայմանների բարելավման համար 09/11/2024 11:32 Հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերության կողմից նախաքննությամբ պետական բյուջե է վերականգնվել 118 մլն դրամ 09/11/2024 11:04 Երկրաշարժ` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք 09/11/2024 10:50 Հազվագյուտ արևային հալո․ Սուրենյանի լուսանկարները 09/11/2024 10:47 Խոշոր հրդեհ Ջրառատ գյուղում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան 09/11/2024 10:38 Ծեծկռտուք՝ Նոր Խարբերդում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը 09/11/2024 10:23 Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով 09/11/2024 10:08 Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը 09/11/2024 09:43 Լարսը փակ է բեռնատարների համար 09/11/2024 09:35 Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա 2 զոհ․ Shamshyan 09/11/2024 09:33 «Ժողովուրդ». Թեև Փաշինյանը Սրբուհի Գալյանին «բերեց», նշանակեց նախարար, բայց դեռ Մինասյանի «գովքն է անում» 09/11/2024 09:28 «Հրապարակ». ՔՊ-ն չի ուզում հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով 09/11/2024 09:24 «Հրապարակ». ՔՊ ֆրակցիայի հետ փակ հանդիպման ընթացքում հիմնականում խոսել է Սիրունյանը 09/11/2024 09:22 «Փաստ». Օրվա իշխանություններն ահաբեկում են ժողովրդին․Գալստյան 09/11/2024 09:19 «Ժողովուրդ». Ժողվրդավարության բաստիոնում բռնությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով 09/11/2024 09:17 «Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Աջափնյակի ղեկավարին 09/11/2024 09:14 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, խնդրի իր սիրելի Ալիևին՝ հարձակվի ՀՀ-ի վրա