12/06/2018 20:50
Օգոստոսին Tesla-ի ինքնաղեկասարքը լիովին ինքնավար կդառնա
Օգոստոսին Tesla ընկերությունն Autopilot համակարգի ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է ընկերության էլեկտրամոբիլներում, կնորացնի մինչև «Տարբերակ 9»-ը: Այս մասին Twitter-ում պատմել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:
Պատասխանելով օգտատիրոջ հարցերին, որը գանգատվել է ինքնաղեկասարքի հետ կապված խնդիրներից (որը ներկայում համարվում է կիսաինքնավար), Tesla-ի ստեղծողը պատմել է, որ լիովին ինքնավար տարբերակի նորացումը կթողարկվի օգոստոսին:
«Համակարգի բոլոր ռեսուրսներն ամբողջովին ու լիովին կողմնորոշված են անվտանգության ապահովմանը:
«Տարբերակ 9»-ով մեր ավտոմոբիլները կդառնան լիովին ինքնավար»,- գրել է Մասքը: Սակայն նա առայժմ ոչ մի կարգի մանրամասնություն չի ներկայացրել համակարգի մասին, որը կարող է արագացնել Միացյալ Նահանգների ճանապարհներին ինքնակառավարվող ավտոմոբիլների հայտնվելը: