Էլեկտրիկ Երևան «բրենդի» հեղինակն ու Օբամայի կառավարությունում մնալու գայթակղությանը չտրված հայրենադարձը. Սփյուռքի փոխնախարար

12/06/2018 18:52

Էլեկտրիկ Երևան «բրենդի» հեղինակն ու Օբամայի կառավարությունում մնալու գայթակղությանը չտրված հայրենադարձը. Սփյուռքի փոխնախարար


Արդեն մեկ ամիս է, ինչպես շատերն են ընդգծում, նոր Հայաստանում ենք. դեռևս նոր է ամեն ինչ՝ մոտեցումները, քաղաքական ավանդույթները, պաշտոնյաների ինքնարտահայտման ձևերն ու նոր կառավարությունում տեղ գտած դեմքերը:

Ինչպեսև նախորդ կառավարության դեպքում,  Aysor.am-ը նոր շարք է սկսում՝ ներկայացնելով նոր կառավարության անդամներին, նրանց անցած քաղաքական ճանապարհն ու այդ ճանապարհին տեղ գտած գայթակղությունները:

«Իշխանության դեմքը» խորագրի ներքո Aysor.am-ը նոր մարտավարության ու գաղափարների մասին զրուցել է Սփյուռքի փախնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, ով, ժամանակին հնարավորություն ունենալով քաղաքական կարիերան ամրապնդել Բարաք Օբամայի կառավարությունում, նախընտրեց հայրենադարձությունը:

Նախորդների թողած «ժառանգությունը»

Մենք ժառանգել ենք մի նախարարություն, որն, ըստ էության, առաջնորդվել է առանց որևէ տեսլականի, ընդհանուր պատկերացման, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Մենք ժառանգել ենք մի նախարարություն, որը, ցավոք սրտի, ընդհանուր ռազմավարություն չի ունեցել… Շատ չէի ցանկանա խոսել նախորդ իշխանությունների մասին, բայց չեմ կարող ժխտել, որ կան փաստեր, որ գոնե այս նախարարության շրջանակում նախորդ իշխանությունը սփյուռքին լավ չի ճանաչել ու հասկացել, ինչի հետևանքով չի կարողացել արդյունավետ ու համապարփակ գործողություններ կատարել ո՛չ համայնքների, ո՛չ էլ հայրենադարձների հետ:

Ի՞նչ գործունեություն է ծավալել Սփյուռքի նախարարությունն այս տարիների ընթացքում

Այս տարիների ընթացքում զբաղվել է մեդալներով, փառատոններով ու զբոսաշրջությամբ: Իսկ մեր պատկերացմամբ սփյուռքն առավել կարևոր դեր ունի ու այդ ներուժը պետք է կարողանանք շատ ավելի ճիշտ ու համապարփակ օգտագործել: Դա պետք է լինի և՛ ի նպաստ Հայաստանի զարգացմանը, և՛ ի օգուտ դրսի հայկական համայնքների: Պետք է կարողանանք սփյուռքին ներգրավել Հայաստանի աշխատանքներում՝ միաժամանակ ինչ-որ չափով աջակցելով ու օժանդակելով իրենց` հատկապես հայապահպանության հարցում:  Այսպես ասած, թիկունք կանգնենք նրանց:

Ներկայիս կազմի հիմնական ռազմավարությունը

Սփյուռքին պետք է մեկ ընդհանուր սուբյեկտ չդիտել, դա սխալ մոտեցում է: Կան համայնքներ և կան կազմակերպություններ այդ համայքներում: Համայնքի կողմից չկա որևէ ներկայացուցիչ, որը կարող է ասել, որ ինքը 100 տոկոսով ներկայացնում է այդ համայնքը, ինձ համար անընդունելի է այս ինքնահռչակ՝ համայնքի ղեկավար ասվածը: Ինչպես Հայաստանում ենք մենք լեգիտիմության խնդիր ունեցել, այդ նույն ձևաչափով սփյուռքում էլ լեգիտիմության հարց կա: Գիտեք, սփյուռքը շատ ինքնակազմակերպված է. ունեն իրենց կազմակերպությունները, դպրոցները, ակումբները… Բայց կան սփյուռքահայեր, ովքեր ներգրավված չեն այդ ամենում, իսկ նախկին նախարարությունը չի գնահատել հենց նրանց հետ աշխատելը, այսպես ասած, արհամարհել է այդ անհատներին: Այնպես որ, մեր գործը պետք է լինի և՛ այդ կառույցների հետ աշխատելը, և՛ այդ կառույցներից դուրս անհատների, հատկապես՝ երիտասարդների:

Հայապահպանությո՞ւն, թե՞ հայրենադարձություն

Երկուսն էլ կարևոր են: Հայկական սփյուռքը եղել ու միշտ լինելու է, ու մենք պետք է կարողանանք դրսում ևս ձեռնարկել հայապահպանության աշխատանքներ: Հայրենադարձությունը մեծ ենթատեքստ ունի, դա այն չի, որ մի օր բոլորը տոմս առնեն ու գան՝ Հայաստանում ապրելու: Դա փուլային աշխատանք է, ինքս դրա վառ ապացույցն եմ: 1989 թվականից տարբեր առիթներով ժամանակ առ ժամանակ Հայաստան եմ եկել՝ որպես զբոսաշրջիկ, սկաուտ, կամավոր… ի վերջո, Հայաստանի քաղաքացիություն ստացա ու հաստատվեցի այստեղ: Դա կարող է լինել տարիների, նույնիսկ՝ սերունդների աշխատանք: Կարող է այսօրվա սփյուռքահայը չցանկանա այստեղ ապրել, բայց իրենց հետ այնպիսի աշխատանք պետք է տանենք, որ նրանց ժառանգներն ավելի կապված լինեն հայրենիքի հետ: Մարդիկ կարող են այստեղ չապրել, բայց իրենց ներուժը, ֆինանսը ներդնել, բիզնեսներ ունենալ Հայաստանում: Սփյուռքահայերից շատերն իրենց բիզնեսներն ունեն, շատերն էլ մեծ ընկերություններում են աշխատում, ու պետք է կարողանանք նրանց համոզել, հավատ ներշնչել, որ իրենց ղեկավարներին շահագրգռեն՝ Հայաստանում մասնաճյուղ ունենալ: Օրինակ, Apple-ը, Intel-ը գան ու այստեղ հետազոտական կենտրոններ բացեն… Հավատացեք, շատ հայեր կան, որ այսպիսի ընկերություններում են աշխատում, իսկ Սփյուռքի նախարարությունը նրանց հետ ընդհանրապես կապ չի ունեցել:

Սփյուռքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է

Հեղափոխության արդյունքում սփյուռքը շատ հետաքրքրված ու շահագրգռված է Հայաստանով: Նրանց մեծ մասն աջակցեց ու մեզ թիկունք կանգնեց, որ հեղափոխությունը հաջողի, Հայաստանը զարգանա ու բարգավաճի: Գիտեմ, որ շատ է եղել, երբ սփյուռքահայերը եկել ու ասել են՝ պատրաստ ենք այս կամ այն բանով օգնել, բայց որևէ լծակ չի եղել, որ կարողանան իրենց կամքը դրսևորել: Ու հիմա մենք պետք է առիթներ ստեղծենք, որպեսզի նրանք ներգրավված լինեն Հայաստանի զարգացման աշխատանքին: Շատ գործ կա անելու, ու սփյուռքի ներուժն արհամարհելն ամենամեծ ձախողումներից մեկը կլինի…

Ծնվել եմ Փարիզում

1985 թվականին եմ ծնվել՝ Փարիզում: 1991 թվականին տեղափոխվեցինք Լոս Անջելես, որտեղ էլ հիմնականում անցավ իմ մանկությունը: Այնտեղ ազգային վարժարանում եմ սովորել: 1999 թվականին, երբ դպրոցն էի ավարտում, մեր վարժարանը որոշեց առաջին անգամ իր սաներին Հայաստան բերել: Հայաստանից առաջին լիարժեք պատկերացումս հենց այդ այցելության ժամանակ է եղել, շատ տպավորիչ էր: «Արմենիա» (ներկայիս՝ «Արմենիա Մարիոթ », հեղ.) հյուրանոցում էինք մնում, դեռևս սովետական շունչ կար պատերից ներս: Այնպես որ, կարող եմ ասել՝ Սովետից ինչ-որ բան տեսել եմ (ծիծաղում է, հեղ.)…

Քաղաքական ակտիվություն. հնարավորություն կար մնալ ԱՄՆ նախագահի աշխատակազմում, բայց…

Ուսանողական տարիներից շատ ակտիվ եմ եղել, մասնակցել եմ ուսանողական ոչ հայկական տարբեր շարժումների: Իրաքի հետ կապված հակապատերազմային տարբեր շարժումներ կային, որոնց մասնակից եմ եղել: 2008 թվականին ընդգրկվեցի Բարաք Օբամայի շտաբ ու ինձ Ֆլորիդա նահանգ ուղարկեցին: Նախընտրական շտաբում օգնում էի, որ Օբաման նախագահ դառնա: Հնարավորություն կար, որ Վաշինգտոն գնայի ու իր կառավարությունում աշխատեի: Այդ ուղղությամբ լուրջ եմ մտածել, բայց գիտակցում էի՝ եթե Վաշինգտոն գնամ, գործունեությունս կկապվի միայն ԱՄՆ կառավարության հետ: Չուզեցի: Փոխարենը՝ տեղափոխվեցի Լոնդոն ու ուսումս մագիստրատուրայում շարունակեցի…

Առաջին հայաստանյան այցելությունն ու մկրտությունը

Հատկապես այդ թվերին ծնողներս շատ ակտիվ էին Փարիզի սկաուտական միությունում: 1989 թվականին Հայաստանում ճամբար կազմակերպելու առիթ ստեղծվեց, Հոմենթմենի առաջին ճամբարն էր այստեղ:  Ես 4 տարեկան էի, ծնողներիս հետ եկա Դիլիջան: Այդ տարի նաև մկրտվեցի Էջմիածնում: Փոքր էի, բայց շատ էր տպավորվել այդ այցելությունը: Նույնիսկ իմ ֆեյսբուքյան գլխավոր ֆոտոն այդ այցից է, որը հայրիկս էր նկարել. պաստառի վրա գրված է՝ հայ ժողովրդին արժանի կառավարություն:

Վերադարձ հայրենիք

Հայրենադարձության մասին խոսակցություններ մեր տանը միշտ են եղել, ամեն պահի պատրաստ էինք Հայաստան գալ: Ցավոք, հայրս 2009 թվականին մահացավ, ու չկարողացանք մեր՝ ամբողջ ընտանիքով տեղափոխվելու ծրագիրն իրականացնել: Սակայն 2012 թվականին ես իմ քայլն արեցի… Մինչ այդ 2010 թվականին «Դեպի Հայք» ծրագրով 6 ամսով Հայաստան եկա: Առաջին անգամ Հայաստանում ինձ զգում էի ոչ թե զբոսաշրջիկ, այլ՝ տեղի բնակիչ, ով այստեղ ապրում է, աշխատում, կենցաղի հետ շփվում: Ներքաղաքական հարցերին առավել շատ սկսեցի ծանոթանալ… Հետո Լոնդոն, որտեղ ուսումս ավարտելուց հետո Հայաստան տեղափոխվեցի: Ինձ համար ծրագրել էի, որ եթե մի քանի ամսում աշխատանք գտնեմ, կմնամ, եթե ոչ՝ կմտածեմ: Բախտս բերեց, մեկ ամիս անց աշխատանքի անցա ՄԱԿ-ի գրասենյակում, ամիսներ անց՝ Բաց հասարակության հիմնադրամներում: Թեժ տարիներ էին, բայց կարողացա Հայաստանի ներքաղաքական հարցերին արագ ու մոտիկից ծանոթանալ … Հայաստանի քաղաքացի եմ 2014 թվականից:

Տրանսպորտի թանկացումն ու էլեկտրիկ Երևանը. Էլեկտրիկ Երևան «բրենդի» հեղինակը

Երևանում սկսվեց «Վճարում ենք 100 դրամ» շարժումը, որին անմասն չէի կարող մնալ: Այդ ժամանակ հասկացա՝ բերման ենթարկվելը ոնց է լինում (ծիծաղում է, հեղ.): Ինձ 6 անգամ բերման են ենթարկել, ու հենց այդ ժամանակ ծանոթացա հայաստանյան դատական համակարգի հետ ու հասկացա, թե բոլորն ինչու էին բողոքում: Այս շարժումն ինձ համար շատ կարևոր էր, դրա ընթացքում էր, որ հասկացա՝ ինչ է նշանակում լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու պայքարել սեփական իրավունքների համար: Ու այս շարժման ընթացքում էր, որ ձևավորվեց իմ ինքնությունը՝ որպես ՀՀ քաղաքացի… 2014 թվականի աշնանը որոշեցի՝ չեմ ուզում այլևս զբաղվել մարդու իրավունքների հարցերով: Հասկացա՝ Հայաստանի հիմնական խնդիրները սոցիալ-տնտեսական են: Գնացի Լոնդոն ու երկրորդ մագիստրատուրան ավարտեցի՝ վերապատրաստվելով որպես տնտեսագետ: Ավարտելուց անմիջապես հետո վերադարձա Հայաստան. ընդամենը մի քանի օր անց հոսանքի թանկացման դեմ (Էլեկտրիկ Երևան, հեղ.) ակցիաները սկսվեցին: Ես ու մի քանի ընկեր որոշեցինք այս շարժման համար մեդիա կենտրոն բացել, չէի ուզում նորից բերման ենթարկվել: Ուզում էի մի բան ավելացնեմ շարժմանը, ոչ թե լինեմ ուղղակի շարքային մասնակից: Ասեմ, որ Էլեկտրիկ Երևան անունն առաջին անգամ ես եմ օգտագործել… Մեր կենտրոնը սկսեց շատ ակտիվ համագործակցել միջազգային լրատվամիջոցների հետ, քանի որ «պատերազմ» էր ո՛չ միայն փողոցներում, այլև՝ ինֆորմացիոն դաշտում: Այս ընթացքում մասնակցել եմ գրեթե բոլոր շարժումներին, ընտրություններին դիտորդ եմ եղել: Կազմել եմ հայրենադարձների բլոկ, որպեսզի իրենք էլ դիտորդ լինեն բոլոր ընտրությունների ժամանակ: 

Արմատներ. մի կողմից՝ Թիֆլիս, մյուս կողմից՝ Պարսկաստան

Ծնողներս Թեհրանից են: Արմատներս մի կողմից Թիֆլիս են գնում, մյուս կողմից՝ Պարսկաստան: Շահ Աբասի կողմից տեղահանվածներն են: Ասեմ, որ պապիկիս պապիկն Աշտարակից է եղել: Քահանա է եղել, Խանասորի արշավանքներին է մասնակցել, Նիկոլ Դումանի խմբում է եղել: Մեր ընտանիքը միշտ էլ զբաղված է եղել համայնքային, կուսակցական հարցերով… Հորեղբորս ընտանիքը 1991 թվականին է Հայաստան տեղափոխվել, ապրում են Արարատի մարզում: Զարմիկներս երևանում են բնակվում: Մեր ընտանիքից մայրս դեռ Լոս Անջելեսում է ապրում, բայց հույս ունենք՝ առաջիակում ինքն էլ կտեղափոխվի Հայաստան: Երկու քույրիկներս, ովքեր զույգ են ու ինձանից 9 տարի փոքր, այս պահին Լոնդոնում են, ուսանողուհիներ են:

Ինձ համար անընդունելի էր նախկին իշխանությունների հետ համագործակցելը

Հասկացա, որ ուզում եմ Հայաստանի կառավարման ինչ-որ մաս կազմել, բայց ինձ համար անընդունելի էր նախկին իշխանությունների հետ համագործակցելը: Երբ ծանոթացա Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, գիտակցեցի, որ այնտեղ անելու շատ կարևոր գործեր կան՝ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո: Ու իր մոտ որպես խորհրդական աշխատանքի անցա: Այս հունվարից սկսեցի Երևանում աշխատել ՄԱԿ-ի զարգացման ծրագրով՝ որպես փորձագետ: Ինձ թվում էր՝ կարիերաս հենց ՄԱԿ-ում էլ կաճի…

Թավշյա հեղափոխություն՝ նոր հնարավորություն

Երբ հեղափոխական շարժը սկսվեց, չէի կարող չեզոք դիրք ընդունել: Եթե շատ անկեղծ լինեմ, Մխիթար Հայրապետյանի կողմից նման առաջարկ չէի սպասում: Որպես հայրենադարձ՝ երբեք Սփյուռքի նախարարության հետ չէի շփվել, մտքովս չէր անցնում, որ նման բան կլինի… Լինելով տնտեսագետ՝ ինձ ավելի հետաքրքիր էր աշխատել տնտեսական բլոկում: Երբ առաջարկը եղավ, լրջորեն մտածեցի, ուզում էի հիմնավոր որոշում կայացնել: Ծանոթանալով թիմի հետ ու հասկանալով, որ շատ լավն է, համաձայնեցի: Գիտեք, այս նախարարությունը, ցավոք, շատ վարկաբեկված նախարարություն է եղել, նույնիսկ ավելորդ նախարարություն էր համարվում առաջին հերթին սփյուռքահայերի ու հայրենադարձների կողմից: Այդ փաստն էլ ինձ համար գրավիչ էր, հասկացա, որ կարող եմ մաս կազմել մի պրոցեսի, որն այս վարկաբեկված նախարարությունը կարող է դարձնել ռազմավարական կարևորություն ունեցող գերատեսչություն:

Կարևորում եմ բովանդակային զարգացումը

Այս տարիների ընթացքում Հայաստանն ու Երևանը փոփոխվում են, զարգանում, բայց դա քիչ է, հնարավորություն կա առավել արագ տեմպերով զարգանալու: Չեմ ուզում խոսել քաղաքի արտաքին տեսքից, քանի որ դա ինձ համար առաջնային կարևորություն չի: Սիրուն շենքեր կան, շատ տգեղ շենքեր էլ կան, բայց ավելի շատ կարևորում եմ բովանդակային զարգացումները. զարգացած տրանսպորտային համակարգ, կայուն ու առաջադեմ դպրոցներ... Զարգացման չափանիշներն, ըստ իս, դրանք են, ոչ թե սիրուն կամ տգեղ կառույցները:

Հանգիստն անցյալում է

Ինչ անցել եմ այս պաշտոնին, դեռ չեմ հանգստացել ու չեմ էլ պատրաստվում առաջիկայում: Հույս ունեմ՝ հանգստանալու առիթ կունենամ, բայց հիմա առաջնային խնդիրս աշխատանքն է:

Գայթակղիչ առաջարկներին չեմ տրվի. իմ ներկան ու ապագան Հայաստանում է

Ինձ համար ամենագայթակղիչ առաջարկը եղել է այն, որ ի պաշտոնե ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը: Դրանից առավել գայթակղիչ առաջարկ չի կարող լինել Հայստանի սահմաններից դուրս, միայն ու միայն Հայաստանում:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը