13/06/2018 22:57
«Քայլ դեպի տուն»՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի փոխարեն
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվել են նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:
Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը։
Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը բացահայտել է, որ շռայլություններ են եղել նախարարության տարբեր ծրագրերում: