Կյանքս նրա հետ պետք է կապեմ ամբողջ հոգով ու սրտով, նվիրվեմ ամբողջովին. Հարութ Բալյանը՝ անձնական կյանքի ու հայաստանյան մենահամերգի մասին

13/06/2018 19:45

Կյանքս նրա հետ պետք է կապեմ ամբողջ հոգով ու սրտով, նվիրվեմ ամբողջովին. Հարութ Բալյանը՝ անձնական կյանքի ու հայաստանյան մենահամերգի մասին


Հունիսի 15-ին Մարզահամերգային համալիրում 8 տարվա ընդմիջումից հետո տեղի կունենա ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանի մենահամերգը, որի հատուկ հյուրն է լինելու Սուպեր Սաքոն: Ունենալով բծախնդիր բնավորություն՝ երգիչը հայաստան է եկել համերգից երկու ամիս առաջ՝ անձամբ վերահսկելու կազմակերպչական աշխատանքները:

Aysor.am-ը շուրջ 3 ժամ նախատեսվող մենահամերգի մանրամասների, ԱՄՆ-ում հաստատվելու պատճառների ու ընտանիքի մասին զրուցել է Հարութ Բալյանի հետ:

- Հարութ, սովորաբար երգիչները Հայաստան են գալիս համերգներից 1-2 օր, առավելագույնը՝ 1 շաբաթ առաջ: Ձեր սկզբունքը կարծես թե այլ է:

- Ես մի քիչ շատ բծախնդիր եմ իմ գործի մեջ: Ճիշտ է՝ շատ եմ վստահում իմ լավ ընկերոջն ու համերգի կազմակերպչին՝ Խաչիկ Եղոյանին, բայց սիրում եմ այդ գործընթացի մեջ անձամբ ներգրավվել: Չեմ ուզում այնպես լինի, որ համերգից հետո մտածեմ՝ այս կամ այն բանը պետք է այսպես անեինք: Շաբլոն բաներ չեմ ուզում ասել, բայց վստահեցնում եմ՝ բեմում հրաշալի շոու-համերգ է լինելու, իմ նպատակն է՝ ժողովուրդը գա, ուրախանա ու բարձր տրամադրությամբ դահլիճից դուրս գա: Ասեմ, որ հատուկ այս մենահամերգի համար դրսից շատերն են եկել, իրենց հանգստյան շրջանն այնպես են դասավորել, որ այդ օրը իմ մենահամերգի հանդիսատեսի շարքերում լինեն:

- Հայաստանյան Ձեր վերջին մենահամերգը 2010 թվականին է եղել: Երգացանկը շա՞տ է փոխվել:

- 27 երգ եմ կատարելու, որից 20-ը բոլորովին նոր երգեր են: Այսինքն՝ շուրջ 90 տոկոսով փոխվել է երգացանկս: Նաև, երկու նոր զուգերգ ունեմ, որոնք Հայաստանում երբեք չեմ կատարել: Սուպեր Սաքոյի հետ երգի պրեմիերա կունենանք այդ օրը: Իհարկե, մի քանի կատարում կա, որոնք ժողովրդի կողմից սիրված ու պահանջված են ու միշտ ներառված են իմ համերգներում:

- Երևանի ամենամեծ համերգասրահը Մարզահամերգային համալիրի դահլիճն է: Դժվար չէ՞ լեփ-լեցուն դահլիճ ապահովելը:

- Երբ ԱՄՆ-ում բնակվելուց 17 տարի անց առաջին անգամ Հայաստան եկա ու ընկերներիս հետ Համալիրի տարածքով էինք անցնում, նրանց ասացի՝ զգում եմ, այստեղ մենահամերգ պետք է տամ: Ինձ թարս ու զարմացած հայացքով նայեցին… Նախորդ համերգիս այս նույն դահլիճում 12 հազար մարդ կար: Մինչ այսօր զարմացած եմ այն հանգամանքից, որ հանդիսատեսը իմ բոլոր երգերը բառ առ բառ գիտեր, ինձ հետ հավասար երգում էր: Հրաշք էր, ես այդպիսի բան չէի տեսել: Իհարկե, չի նշանակում, թե ես հիմա վստահ եմ՝ այս մեկն էլ է այդպես լինելու, բայց չի էլ բացառվում, որ կարող է նախորդից լավ լինել:

- Մինչ այս՝ վերջին անգամ ե՞րբ եք Հայաստան եկել:

- Սովորաբար, տարվա մեջ 2-3 անգամ գոնե գալիս եմ: Ճիշտ է, մեծամասամբ այցելությունս գործնական բնույթ է կրում, բայց առիթն օգտագործելով հանդիպում եմ հարազատներիս ու ընկերներիս:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո՛, Զեյթունից եմ: Լոս Անջելես մեկնել ենք 1989 թվականին, երբ ես ընդամենը 10 տարեկան էի: Ծնողներիս որոշումն էր, դե, ես էլ երեխա էի, որտեղ իրենք՝ այնտեղ էլ՝ ես (ծիծաղում է՝ հեղ.): Չգիտեմ՝ ինչպիսին կլիներ իմ կարիերան, եթե այստեղ մնայինք, բայց վստահ եմ՝ անտեղ գտնվելն ինձ շատ օգնեց: Բոլորս էլ գիտենք, թե ԱՄՆ-ում շոու բիզնես ասածն ինչ բարձունքի վրա է, ու այս տարիների ընթացքում դա ինձ համար լավ դպրոց է եղել, շատ բան եմ սովորել:

- Շատերը դրսից գալիս ու Հայաստանում են տեսահոլովակ նկարահանում, արդյոք այստեղ առավել մատչելի է:

- Բոլորովին մատչելի չի, հետաքրքրվել եմ ու գիտեմ, որ մի քիչ նորմալ տեսահոլովակ նկարահանելու համար գոնե 10 հազար դոլար պետք է:

- Հարութ, շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներից ովքե՞ր են Ձեր ընկերները:

- Թաթա Սիմոնյանն, ում հետ շփվում եմ գրեթե ամեն օր, Արման Հովհաննիսյանը… Ընդհանրապես, բոլորի հետ էլ շփվում եմ, այսպես ասած՝ ջան-ջիգյար եմ, սիրում եմ ու գնահատում իրենց արած աշխատանքը: Չէ՞ որ իմ կաշվի վրա եմ զգում, գիտեմ՝ ինչ բարդ աշխատանք է: Բայց չեմ սիրում քիթս խոթել նրանց գործերի մեջ:

- Դրսում ապրող ու ստեղծագործող հայերի նկատմամբ վերաբերմունքը երբեմն միանշանակ չէ. ոմանք մեղադրում են, թե այնտեղ «տաք-տաք» ապրում եք, գալիս այստեղ փող աշխատում: Զգացե՞լ եք նման վերաբերմունք:

- Երանի այդպես լիներ: Հավատացեք՝ այնտեղ ստեղծագործելը տասնապատիկ ավելի դժվար է, քան այստեղ: Գոնե մեզ՝ այլազգիներիս համար… Այստեղի վերաբերմունքը մեր նկատմամբ նախկինում շատ վատ էր, հիմա մի քիչ փոխվել է: Վերջերս շշուկներ լսեցի, որ ինձ համար ասել էին՝ սփյուռքի հերթական ռաբիս երգիչներից ա, ով եկել ա Հայաստան բիզնես անի… Ուրիշների համար էլ են այդպես խոսում, ես իմ օրինակը բերեցի: Չգիտեմ, թե այդ բացասական տրամադրվածությունը որտեղից է եկել:

- Շա՞տ դժվար էր ամերիկյան հասարակությանն ինտեգրվելը:

- Ինձ համար՝ շատ. 10 տարեկան երեխա, ով լեզվին չի տիրապետում ու շրջապատում իրեն ամեն ինչ օտար է՝ սկսած լեզվից, միջավայրից ու ուտեստներից… Շատերը զարմանում են, որ ես հիմա առանց որևէ ակցենտի հայերեն եմ խոսում, մտածում են՝ պետք է 30 տարվա մեջ մոռանայի լեզուս: Չէ՛, իմ ծնողներն ինձ ուրիշ դաստիարակություն են տվել, ու ես իմ կյանքը շատ ռեալ եմ ապրում: Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ երկու-երեք տարի այնտեղ ապրելով՝ սկսում են օտար բառեր օգտագործել, իրենց սմերիկահայ, սփյուռքահայ համարել…  Այսօր, երբ իմ ընկերներից շատերը տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, երկու ամսում ադապտացվում են: Եվ գիտե՞ք ինչու. հայկական ինչ ուզես՝ կա: Նույնիսկ պետական հաստատություններում բացառվում է չլինի մեկը, ով հայ է ու քեզ հետ հայերեն է շփվում: Այ դա կյանքը սկզբնական շրջանում բավական հեշտացնում է:

- Հարութ, մշտապես երգում եք սիրո մասին, սակայն, կարծես թե դեռ չեք գտել Ձեր երկրորդ կեսին:

- (Ծիծաղում է՝ հեղ.) Փաստորեն, այդպես էլ է պատահում: Ինչպես ասացի՝ իմ կյանքը շատ ռեալ եմ ապրում. Եթե որևէ մեկին ընտրեմ, ապա կյանքս նրա հետ պետք է կապեմ ամբողջ հոգով ու սրտով, նրան նվիրվեմ ամբողջովին: Իհարկե, նույնն էլ նա պետք է անի: Մեր օրերում ամուսնությունը, նվիրվածությունը, հավատարմությունը խաղալիք են դարձել, անլուրջ են նայում ամեն ինչին: Դա իմը չի: 39 տարեկան եմ, ու պատկերացնո՞ւմ եք՝ ծնողներս օրը քանի անգամ են ասում՝ ամուսնացիր: Բնականաբար, ընտրության մեծ հնարավորություն ունեմ, բայց այդ քայլին կգնամ, երբ զգամ դիմացինս ՆԱ է: Ես չեմ ուզում ընտրեմ, ուզում եմ հանկարծակի հայտնվի, ու սիրեմ: Երևի՝ դեռ ժամանակը չի (ժպտում է՝ հեղ.):

- Կարևորո՞ւմ եք ապագա կողակցի ազգային պատկանելությունը:

- Իհարկե, իմ ծնողներն ինձ հայ զավակ են մեծացրել ու ես պետք է շարունակեմ նույնն իմ ընտանիքում: Ճիշտը դա է:

- Ընտանիքի միա՞կ զավակն եք:

- Ոչ, 4 եղբայր ենք, ես 3-րդ զավակն եմ:

- Հավանաբար, անմասն չեք ներքաղաքական թոհուբոհից: Ձեզ դո՞ւր է գալիս, այսպես ասած, նոր Հայաստանը:

- Այո՚, քանի որ մարդիկ հույսով ու ժպիտով են լցված, հուսանք՝ այդպես էլ կշարունակվի: Մեր ազգն արժանի է, որ վատ օր չտեսնի:

- Երկա՞ր եք մնալու Հայաստանում:

- Դե, արդեն 2 ամիս է՝ այստեղ եմ, հունիսի 20-ին կմեկնեմ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:29 Կոնստանտին Օրբելյանը գոհ է Օպերայի հարակից տարածքում քաղաքապետարանի ձեռնարկած բարեկարգումից. քաղաքապետն ընդունել է Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությանը Այսօր, 20:15 Խորապես ցնցված եմ բարեկամ Իրանին պատուհասած ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու լուրից. Փաշինյան Այսօր, 20:04 ՊԵԿ-ի կողմից առաջին եռամսյակում ապահովվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, ավելին, քան ծրագրված էր. Լուսինե Մկրտչյան Այսօր, 19:58 Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի՝ Արցախին վերաբերող դրույթները պետք է համադրելի լինեն ՀՀ-ԵՄ համաձայնագրում եղած դրույթներին. Արմեն Աշոտյան Այսօր, 19:47 «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով. ՊՎԾ Այսօր, 19:40 Աշխարհի հազարավոր մարդիկ համախմբվել են Google-ի լծից ազատագրվելու համար Այսօր, 19:37 Անկախ նախկին, ներկա ու ապագա իշխանություններից՝ Հայաստանը կայուն ու վստահելի գործընկեր է. Արմեն Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության մասին Այսօր, 19:30 ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է եվրոպական կենտրոնի փորձագետներին Այսօր, 19:23 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 600 փախստական Այսօր, 19:20 2020 թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ սկսվելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը Այսօր, 19:15 Գերմիանիայի խորհրդարանն առաջիկայում վավերացնելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Բունդեսթագի պատգամավոր Այսօր, 19:08 Ի հակադրություն հոռետեսական կանխատեսումների՝ առաջ ենք շարժվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ուղղությամբ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 19:00 Գազի թանկացման դեպքում «Էլեկտրիկ Երևանի» սցենարը չի կրկնվի. քաղտեխոնոլոգ Այսօր, 18:52 Հայաստանը վերջին տարիներին շատ խելամիտ արտաքին քաղաքականություն է վարում. Թոմաս Շրապել Այսօր, 18:44 Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը Այսօր, 18:35 Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Այսօր, 18:30 Տեղեկատվություն մարտի 27-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արարատի մարզում վթարային ջրանջատման մասին Այսօր, 18:25 «Բանակում»-ի տղաները 7 տարի անց վերադառնում են այլ ձևաչափով. ներկայացում, որտեղ կլինի քաղական սուր հումոր՝ առաջին դեմքերի մակարդակով Այսօր, 18:05 Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը լռեցրել է հակառակորդին Այսօր, 17:54 Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ բարձրացել է Այսօր, 17:46 Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին. Հովհաննես Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 17:41 Սիրիայում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ Այսօր, 17:36 Մեռելները միմյանց հետ հաշիվ են մաքրում. Արման Բաբաջանյանը՝ Շիրխանյանի նամակի ու դրա արձագանքների մասին (Տեսանյութ) Այսօր, 17:30 Լավ է ուշ, քան՝ երբեք. Պոլիտեխնիկի ռեկտորը՝ դիպլոմային և կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին Այսօր, 17:21 Կան մանր ու միջին չինովնիկներ, ովքեր չեն գիտակցել հեղափոխության էությունը. Իշխանական պատգամավոր (Տեսանյութ) Այսօր, 17:18 Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, դա հիմք չէ տվյալ ռեկտորից ազատվելու համար. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 17:09 Նուր-Սուլթանում երկու ավտոբուսների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 36-ի Այսօր, 16:55 Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ. Պատգամավորն առաջարկում է ԱԺ արտագնա նիստ անել Գյումրիում Այսօր, 16:46 Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին Այսօր, 16:38 Տարանտինոյի ֆիլմերի աստղը ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար Այսօր, 16:26 Լուսինն ուսումնասիրողներին նվիրված ցուցահանդես՝ Պիզայում Այսօր, 16:14 Սուլշերն այս շաբաթ կարոզ է նշանակվել «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Այսօր, 16:08 Գարեգին Բաղրամյանի՝ Գերմանիա այցի ընթացքում ձեռք է բերվել հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն Այսօր, 16:00 Կրեմլ. Գոլանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը հետևանքներ կունենա Այսօր, 15:49 Լիբանանի նախագահը մտահոգություն է հայտնել Գոլանի վերաբերյալ ԱՄՆ որոշմամբ Այսօր, 15:43 Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել (Տեսանյութ) Այսօր, 15:29 Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեային Այսօր, 15:26 Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին մեկնում է Վիեննա. սպասվում է հանդիպում Ալիևի հետ Այսօր, 15:20 Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալ տեղափոխող լաստանավ է խորտակվել. կան զոհեր Այսօր, 15:14 Տեղով ֆուտբոլ ենք, տշում են էս կողմ, տշում են էն կողմ. Կարծիքներ՝ Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ) Այսօր, 15:10 Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի Այսօր, 15:04 Մեր ներկայացված կառուցվածքն իր մեջ ունի և՛ օպտիմալացում, և՛ խորհրդարանական վերահսկողություն. Էդմոն Մարուքյան Այսօր, 15:01 Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը Այսօր, 14:55 Թատրոնի միջազգային օրը մի շարք արվեստագետներ կարժանանան նախարարության պարգևների Այսօր, 14:52 Մոսկվայի օկեանարիումում առաջին անգամ ներկայացրել են ծովակատվի ձագ (Տեսանյութ) Այսօր, 14:50 Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել Այսօր, 14:45 Պետգույքի կառավարման կոմիտեի բալանսում գտնվող շատ շենքերի ծախսերը դուրս են կոմիտեի լիազորությունից. Նարեկ Բաբայան Այսօր, 14:41 Նորաձևություն` առանց սահմանների. փառատոն՝ Մշակույթի նախարարության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ Այսօր, 14:37 Կուբայի ղեկավարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազնին Այսօր, 14:27 84-ամյա տատիկը պատրաստվում է թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությանը (Տեսանյութ) Այսօր, 14:24 Մեծ սիրով կընդառաջեի ԱԺ մաքրուհիներին, բայց միջոցներս թույլ չեն տալիս. «Քլիներս» ՍՊԸ-ի տնօրեն Այսօր, 14:19 Մարտի 27-ին Երևանի Ավան վարչական շրջանում ջուր չի լինի Այսօր, 14:14 Գյումրու թիվ 27 դպրոցի գործավարուհին գումար է պահանջել քաղաքացուց. Հարուցվել է քրգործ Այսօր, 14:10 Ջասթին Բիբերը հեռանում է բեմից Այսօր, 14:02 16 ու 17-ամյա պատանիները Երևանում գողություններ են կատարել մի քանի տնից Այսօր, 13:55 Apple-ը ներկայացրել է Apple Card բանկային վիրտուալ քարտը Այսօր, 13:49 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով Այսօր, 13:43 Վենեսուելայի տարածքի մոտ 90 տոկոսը կրկին առանց լույս է մնացել Այսօր, 13:36 Նուր-Սուլթանում ավտոբուսների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի Այսօր, 13:30 Գլխավոր դատախազությունում ընդունել են Համաշխարհային բանկի պատվիրակությանը Այսօր, 13:23 Հայաստանում հող հանձնող, իսկ Ադրբեջանում Արցախը ճանաչող չկա. Էդմոն Մարուքյան Այսօր, 13:16 Սրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց. Էդմոն Մարուքյանը` Քաղաքացու օր նշելու մասին Այսօր, 13:13 Շարունակվում է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը Այսօր, 13:05 Սահմանադրության ոգին խեղվել է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքով. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) Այսօր, 13:00 Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագրից» որևէ մեկը չընդրգկվի բուհերի նոր ձևավորվող կառավարման խորհուրդներում. Մարուքյան Այսօր, 12:55 Մեկ օրում ռուս սահմանապահները Հայաստանի սահմանին կանխել են թմրամիջոցներ ապօրինի ներկրման երկու դեպք Այսօր, 12:47 Կենսաթոշակների մասին հարցը ԱԺ նախագահին ստիպեց ընդդիմությանը մեղադրել դեմագոգիայի մեջ (Տեսանյութ) Այսօր, 12:38 Անարդարության զգացում կա. Նիկոլայ Բաղդասարյանը` ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը կրկին չառաջադրելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:30 Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին Այսօր, 12:21 ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Այսօր, 12:14 Ես ուսանողներից որևէ մեկի առաջ դուռ չեմ փակել. ԵՊՀ ռեկտոր Այսօր, 12:09 Քոնոր Մակգրեգորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Այսօր, 11:57 Ամենացածր կենսաթոշակը Հայաստանում կլինի 25500 դրամը (Տեսանյութ) Այսօր, 11:50 Պետք է խոսել ոչ թե փողի մասին, այլ հստակ ձևակերպել մեր անելիքը. Վարչապետը՝ գիտության ֆինանսավորման մասին Այսօր, 11:41 Թրամփն ու Նեթանյահուն հաստատել են ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը Այսօր, 11:33 Իսրայելն ի պատասխան հրթիռակոծությունների հարվածներ է հասցրել Գազայի հատվածին Այսօր, 11:25 Հերիք չի կառավարությունը փոփոխություն չի նախաձեռնում, մեր նախաձեռնություններին էլ պոզ ու պոչ եք կպցնում. Գևորգ Պետրոսյան Այսօր, 11:20 Brexit-ի շուրջ ճգնաժամը նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում Այսօր, 11:07 Ձեր թիկունքին կանգնած եմ. վարչապետը՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին Այսօր, 10:59 Նուր-Սուլթանում երկու ավտոբուս է բախվել, կան զոհեր Այսօր, 10:46 Ռոնալդուն ազդրի վնասվածք է ստացել Այսօր, 10:39 Բաքվում առևտրի կենտրոն է այրվել Այսօր, 10:31 Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են. ԱԺ մաքրուհիները շարունակում են բողոքել Այսօր, 10:28 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Այսօր, 10:21 ԳԱԱ-ն ամփոփում է 2018-ի գիտակազմակերպական գործունեության արդյունքները Այսօր, 10:18 Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00-ին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:14 «168 Ժամ». Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա Այսօր, 10:08 «Հրապարակ». Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում Այսօր, 10:04 «Ժամանակ». Մարզպետն ինչու է ստուգում գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները Այսօր, 10:03 «Իրատես». Մհեր Գրիգորյանի ակտիվացումը Փաշինյանի սրտով է Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ Այսօր, 09:56 «Հրապարակ». Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանա՞կ է փոխանցել Կրեմլին Այսօր, 09:52 «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվել է Այսօր, 09:48 «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար Այսօր, 09:43 «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» 25/03/2019 20:17 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա 25/03/2019 19:43 ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը 25/03/2019 19:37 Թութանհամոնի դամբարանի գանձերը ներկայացվել են Փարիզում 25/03/2019 19:34 Էրիկ Օհանյանն արձագանքում է կառավարության նիստում քննարկված արևելյան մարտարվեստներին վերաբերող հարցին 25/03/2019 19:28 Չինաստանի հյուսիսում տղամարդը 5 մարդու է գնդակահարել

Տվյալ բաժնի վերջին նյութերը