13/06/2018 19:12
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է պաշտոնը թողնելու մասին:
«Ես փորձում էի լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ: Ես եղել եմ և մնում եմ թիմային խաղացող: Դրանից ելնելով՝ ես նկատում եմ թիմում եղած տրամադրությունները և որոշում եմ կայացնում, որն այս իրավիճակում իմ փոխարեն պետք է կայացներ ցանկացած թիմի ղեկավար»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Կվիրիկաշվիլին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ հրաժարական են ներկայացրել նաև կառավարության անդամները:
Կվիրիկաշվիլիի հրաժարականի մասին լուրերը պտտվում են դեռևս մայիսի 31-ից, երբ Թիֆլիսի կենտրոնում սկսվեցին նրա հրաժարականի պահանջով ցույցեր: