13/06/2018 12:43
Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում. Արծվիկ Մինասյան
Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները և պնդում, որ չի պատարստվում հրաժարական տալ։
«Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում։ Երեկ մամուլի խոսնակը հերքեց այդ տեղեկությունը։ Ի՞նչ է նշանակում հրաժարական եք տալու», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մինասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելին, նախարարն ասաց, որ ինքը վճռական է տրամադրված, քանի որ տնտեսության զարգացման, հակամենաշնորհային քաղաքականության ոլորտներում «հսկայական անելիքներ կան»։
Նշենք, որ երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականից հետո ակտիվ լուրեր տարածեցին, որ հրաժարականի դիմում են գրել նաև Արծվիկ Մինասյանն ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։