13/06/2018 15:29
«Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր միջնորդել է փոխել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես է եկել «Ծառուկյան» խմբակցության 11 պատգամավոր: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը: