13/06/2018 12:19
Մերկելը և Կուրցը կարևորել են ԵՄ-ի սահմաններում անվտանգության ուժեղացումը
Եվրամիության սահմաններում անվտանգության ուժեղացումն անհրաժեշտ միջոց է ԵՄ անօրինական միգրացիայի ֆոնին, հայտարարել են Գերմանիայի և Ավստրիայի կանցլերները՝ Անգելա Մերկելը և Սեբաստյան Կուրցը:
Ավստրիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպման հանգուցային թեմաներից մեկն է դարձել Եվրամիություն անօրինական միգրացիայի դեմ պայքարը:
Ինչպես հայտարարել է Կուրցը, Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) աշխատանքը պետք է դառնա ավելի օպերատիվ և արդյունավետ:
«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է Frontex-ին տրամադրել համապատասխան ֆինանսավորում, անձնակազմ և ավելի գործուն մանդատ», - ասել է Կուրցը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել Է Phoenix ալիքով: