13/06/2018 13:42
Լեհաստանի ՊՆ. Վարշավան ձգտում է երկրում ԱՄՆ մշտական ռազմաբազաների տեղակայմանը
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հաստատել է, որ ձգտում են երկրում ԱՄՆ մշտական ռազմաբազաների տեղակայմանը, հայտնում է Լեհական ռադիոն, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ սա կարևոր է Լեհաստանի և լեհերի անվտանգության համար: «Մենք ձգտում ենք, որ ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերությունները լինեն հնարավորինս ամուր: Առանց ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ չկա», - ասել է նա:
Բլաշչակի խոսքով՝ անվտանգությունը Լեհաստանի կառավարության առաջնահերթությունն է: Այս պատճառով երկիրն աշխատում է բանակի թվաքանակի մեծացման ուղղությամբ, նոր սպառազիինություն է ձեռք բերում, նոր բազաներ է կառուցում և բարեփոխում է զորավարժարանները: