13/06/2018 20:30
Փարիզում ռեկորդային գնով վաճառվել է ձեղնահարկում հայտնաբերված ծաղկամանը (Տեսանյութ)
Փարիզում Sotheby's աճուրդային տունը 16.2 միլիոն եվրոյով վաճառել ճենապակյա ծաղկամանը, որը թվագրվում է 18-րդ դարով: Դա ռեկորդային գումար է դարձել աճուրդային տան ֆրանսիական մասնաճյուղի համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, եղջերուների, թռչունների և ծառերի պատկերներով հազվագյուտ ճենապակյա ծաղկամանը «պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի տներից մեկում և կոշիկի տուփի մեջ տեղափոխվել աճուրդային տան փարիզյան մասնաճյուղ»:
Ծաղկամանի նոր տերը չինացի է, որն աճուրդի ժամանակ եղել է սրահում: