13/06/2018 10:39
Լոզան քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով (Տեսանյութ)
Շվեյցարական Լոզան քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով, հայտնում է РИА Новости-ն:
Շվեյցարիայի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ մեկուկես ժամում Լոզանում տեղումների երկու շաբաթվա նորմ է տեղացել: Ընդ որում, 10 րոպեում Շվեյցարիայի համար ռեկորդային՝ 41 մմ տեղումներ են եղել: Քամու արագությունը հասել է 79 կմ/ժ-ի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երեքշաբթի գիշեր փրկարար ծառայություններն օգնության խնդրանքով մոտ 500 ահազանգ են ստացել, իսկ ռադիոկայաններն առավոտից հաղորդել են ընկած ծառերի և խցանումների մասին:
Օդերևութաբանական ծառայությունում նշել են, որ նախօրեին Լոզանում տեղի ունեցած ամպրոպը լինում է Շվեյցարիայում մոտ 80 տարին մեկ:
Lausanne by rain pic.twitter.com/D29MEbQvb2
— Alexi Sans S (@AlexiSansS) June 11, 2018