Ժամանակն է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դրվեն գործնական հիմքերի վրա. Նախարար

14/06/2018 19:50

Ժամանակն է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում դրվեն գործնական հիմքերի վրա. Նախարար


ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը:

«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ  համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները:
Երկուստեք ընդգծվել է երկու երկրների գյուղոլորտում գործող գիտական կենտրոնների համագործակցությունը, գյուղատնտեսության ոլորտում առկա փորձի փոխանակման, ճանաչողական նպատակով երկու երկրների գործարար շրջանակների համար գյուղատնտեսական ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը:

Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Իրանի դեսպանը վստահություն է հայտնել, որ վերամշակված գյուղմթերքի համատեղ արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ ոչ միայն իրանական շուկայում, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոլորտում ներգրավված անձանց կապահովի նոր աշխատատեղերով: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։

«Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող  յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», - նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

Քննարկվել է իրանական ներդրումների ներգրավմամբ մի շարք այլ ճյուղերում ևս փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/01/2019 15:41 Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ինքնուրույն որոշել ծննդաբերության եղանակը 19/01/2019 15:31 Բալիում մտադիր են 10 դոլարի չափով հարկ մտցնել արտասահմանյան զբոսաշրջիկների համար 19/01/2019 15:18 Գողացվել է Բեթմենի մասին կոմիքսների հավաքածուն, որը գնահատվում է 1,4 միլիոն դոլար 19/01/2019 15:09 Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի 19/01/2019 15:08 Բենզասղոցով Հաղարծինում ծառեր են հատել 19/01/2019 15:02 Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է (Տեսանյութ) 19/01/2019 14:56 Մայրապետյանի պաշտպանների կոշտ արձագանքը գլխավոր դատախազությանը 19/01/2019 14:53 Հազարավոր լեհեր մասնակցել են Գդանսկի սպանված քաղաքապետի հուղարկավորությանը 19/01/2019 14:40 Մեքսիկայում մարել են խողովակաշարում բռնկված հրդեհը 19/01/2019 14:33 Ժամանակակից գործիքակազմով աշխարհին ցեղասպանական իրադարձությունները ներկայացնելու խնդիր ունենք. Միհրան Հակոբյան (Տեսանյութ) 19/01/2019 14:29 Վալերիյ Օսիպյանը ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին (Տեսանյութ) 19/01/2019 14:16 Հնադարյան սողունը ռոբոտացվել է 19/01/2019 14:12 ԵՄ-ն հստակ միջոցառումներ է ակնկալում` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար 19/01/2019 14:07 Ալպերում մեկնարկել է շնասայլակներով մրցավազք 19/01/2019 14:03 Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչների հետ 19/01/2019 13:51 «Ռոման» հրաժարվել է վաճառել Շիկին 19/01/2019 13:45 Քաղաքականության մեջ մանդատը չի կարող փոխարինել մտքին և արժեհամակարգին. Արմեն Աշոտյան 19/01/2019 13:29 Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ. ՊԲ 19/01/2019 13:10 Tesla-ն մտադիր է հազարավոր աշխատակինցների կրճատել 19/01/2019 13:00 Մահացել է Ֆիլիպինների ամենահարուստ մարդը 19/01/2019 12:53 Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր. Քաղաքագետ (Տեսանյութ) 19/01/2019 12:50 Կառավարությունը ձևավորված է. հաջորդ փուլը կառավարության ծրագրի ներկայացումն է 19/01/2019 12:45 ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին` միտված ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը. Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին 19/01/2019 12:35 Բնապահպանության նախարարի պաշտոնին վերանշանակվեց Էրիկ Գրիգորյանը 19/01/2019 12:33 Զոհրաբ Մնացականյանը կշարունակի ղեկավարել ՀՀ արտաքին գերատեսչությունը 19/01/2019 12:31 Ֆելիքս Ցոլակյանը վերանշանակվել է ԱԻ նախարարի պաշտոնում 19/01/2019 12:29 Հակոբ Արշակյանը կշարունակի զբաղեցնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը 19/01/2019 12:28 Մանե Թանդիլյանի փոխարեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կղեկավարի Զարուհի Բաթոյանը 19/01/2019 12:25 Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար 19/01/2019 12:25 Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար 19/01/2019 12:20 Արսեն Թորոսյանը վերանշանակվեց 19/01/2019 12:18 Արտակ Զեյնալյանը մնում է իր պաշտոնին 19/01/2019 12:16 Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար 19/01/2019 12:15 Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար 19/01/2019 12:13 Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ Պաշտպանության նախարար 19/01/2019 12:11 Տեկիլայի արտահանմամբ Մեքսիկան առաջատար է 19/01/2019 12:03 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար 19/01/2019 11:53 Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի 19/01/2019 11:44 ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական կապերի խորացմանը, կարծում է Թրամփը 19/01/2019 11:25 «Մոնակոն» ցանկանում է վարձակալել Ֆելայինին մինչև մրցաշրջանի ավարտը 19/01/2019 11:09 Ռոբերտ Դե Նիրոն կոչ է արել «ազատվել» Թրամփից 19/01/2019 10:55 Պերուում և Էկվադորում ուժգին երկրաշարժեր են գրանցվել 19/01/2019 10:44 Նավթի համաշխարհային գներն աճում են 19/01/2019 10:33 Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով 21 մարդ է մահացել 19/01/2019 10:24 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել հատվածում բուք է 19/01/2019 10:15 Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ. Հրանտ Բագրատյանը արձագանքել է ՀՀ նախագահին 19/01/2019 10:11 «Ժամանակ». Աշխատանքի և սոցապ նախարար է նշանակվելու Զարուհի Բաթոյանը 19/01/2019 10:10 «Հրապարակ». ԱԺ-ում նոր ձևավորված ԵԽԽՎ պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ՝ հանձնելու առաջին քննությունը 19/01/2019 10:08 «Ժողովուրդ». Պատգամավորները ցանկանում են իրենց անձնական մեքենաների վրա պատգամավորական համարանիշներ փակցնել 19/01/2019 10:04 «Հրապարակ». Դեռ հայտնի չէ` իրականում գազը թանկացել է 15, թե՞ 30 դոլարով. ապագայում կնքվելիք համաձայնագիրը կտա պատասխաններ 19/01/2019 09:58 «Ժամանակ». Գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում 19/01/2019 09:56 «Հրապարակ». Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա 19/01/2019 09:54 «Ժամանակ». Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը 19/01/2019 09:52 «168 Ժամ». Փոխըմբռնման պակաս կա Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ի տարբերություն Ռուսաստան-Ադրբեջանի հարաբերությունների. Ֆալգենգաուեր 19/01/2019 09:48 «Ժողովուրդ». Ինչպե՞ս հաջողվեց Սամվել Մայրապետյանին հասնել ՄԻԵԴ-ի որոշման կայացմանը սեղմ ժամկետներում 19/01/2019 09:44 «Հրապարակ». Իշխանականներից ոմանց մեղադրում են գողականների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ 19/01/2019 09:42 «Ժամանակ». Վլադիմիր Կարապետյանն առաջիկա օրերին պաշտոն կստանա ԱԳՆ-ում 19/01/2019 09:40 Երբ պետք է խոսել, երբ՝ լռել. կամ հատկապես ինչ պետք է չանեն պատգամավորները. Մեկնաբանություն 19/01/2019 01:18 Նիկոլ Փաշինյանը այցելելու է Գերմանիա և Մոսկվա 18/01/2019 19:35 Ամերիկյան 5 խոշորագույն բանկերը միասին վաստակել են ավելի քան 100 միլիարդ դոլար 18/01/2019 19:16 Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները Դամասկոսի վերասհսկողությանը փոխանցել 18/01/2019 19:12 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը 18/01/2019 19:04 Ձայնագրությունում ակնհայտորեն խոսվում էր դատարանի նկատմամբ ճնշման մասին. Քոչարյանի փաստաբան 18/01/2019 18:54 Կոլումբիայում ձերբակալել են ոստիկանական ակադեմիայում պայթյունի հեղինակին 18/01/2019 18:43 Ճապոնական դպրոցում հրդեհի հետևանքով 40 երեխա է հոսպիտալացվել 18/01/2019 18:29 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին 18/01/2019 18:28 Իսպանիայում քահանաներն օրհնել են կենդանիներին 18/01/2019 18:20 ԱՄՆ և ԿԺԴՀ ներկայացուցիչները գաղտնի հանդիպել են 18/01/2019 18:10 Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով (Տեսանյութ) 18/01/2019 18:05 Վրաստանում կարմրուկի դեմ պատվաստումն անվճար են դարձրել համաճարակի դեմ պայքարելու համար 18/01/2019 18:00 «Յուվենթուսը» ցանկանում է, որպեսզի «Չելսին» Իգուաինի գործարքին միացնի նաև Էմերսոնին 18/01/2019 17:52 Քադիրովը պաշտոնյաներին պարտավորեցրել է ամեն շաբաթ ուղիղ եթերում հաշիվ տալ բնակչությանը 18/01/2019 17:46 Հայկական Renderforest-ը դասվել է 100 լավագույն ընկերությունների ցանկում` գերազանցելով ամերիկյան Facebook-ը 18/01/2019 17:41 Հնդկաստանում տարվա սկզբից «խոզի գրիպից» առնվազն 40 մարդ է մահացել 18/01/2019 17:39 Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի 18/01/2019 17:25 Ինձ համար արդեն անտանելի է հետևել մարդկանց օտարացմանը. Գեղանկարիչ Կարեն Արայանը հանդիսատեսին կներկայանա «Զարթոնք» մոնոներկայացմամբ. տեսանյութ 18/01/2019 17:18 Զինծառայողների ճաշացանկում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, ճարպ (սալ) և լավաշ (Տեսանյութ) 18/01/2019 17:15 Բեռլինի օդանավակայանում ձերբակալել են տղամարդու, որն օձ էր պահում տաբատում 18/01/2019 17:08 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և ԱՀ արտգործնախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը 18/01/2019 16:59 Արցախի պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին 18/01/2019 16:56 Վարչապետի մոտ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հարցեր 18/01/2019 16:47 ԱԺ նախագահությունը խախտեց կանոնակարգ-օրենքը, Գագիկ Ծառուկյանը 5-օրյա աշխատանքներից 3-ին ներկա էր. նոր գումարման ԱԺ-ն ավարտեց առաջին նիստերը 18/01/2019 16:41 The Telegraph: բրիտանացի նախարարները Մեյին սպառնում են զանգվածային պաշտոնաթողություններով 18/01/2019 16:34 Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ դատախազությունը պարզաբանում է ներկայացրել 18/01/2019 16:29 Լավրովը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին 18/01/2019 16:20 Կիևում հայտարարել են Ռուսաստանի հետ 49 համաձայնագիր չեղարկման մասին 18/01/2019 16:13 Նորից կկալանավորե՞ն Մանվել Գրիգորյանին. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին 18/01/2019 16:03 Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս 18/01/2019 16:00 Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը 18/01/2019 15:54 Ուկրաինան ԱՄՀ-ից 2019 թվականին մեծ գումարներ ստանալու հույս ունի 18/01/2019 15:49 Շուտով կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը. «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն 18/01/2019 15:45 Ինչպե՞ս խոզից հաջողություն հայցել 18/01/2019 15:34 Վրաստանում «խոզի գրիպի» հետևանքով մահացածների թիվը հասել է 18-ի 18/01/2019 15:27 2018թ. արձանագրվել է սպանության 36 դեպք. նվազագույն ցուցանիշը 1980 թվականից ի վեր. Դատախազություն 18/01/2019 15:22 Որոշ ավտոճանապարհներին բուք է 18/01/2019 15:18 ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին 18/01/2019 15:15 Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը բուռն է անցել 18/01/2019 15:09 2018 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում 2204 երեխա է ծնվել 18/01/2019 15:04 Ռիվալդոն կարող է մարզիչ դառնալ 18/01/2019 14:51 Լիվերպուլը սահմանելու է զբոսաշրջիկների համար հարկ

Տվյալ բաժնի վերջին նյութերը