14/06/2018 17:06
Ռուսաստանում ԱԻՆ ինքնաթիռը սխալմամբ 40 տոննա ջուր է լցրել հերթապահող ՃՈ աշխատակիցների վրա (Տեսանյութ)
ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը մոտ 40 տոննա ջուր է լցրել հերթապահող ՃՈ աշխատակիցների վրա, հայտնում է Россия 24-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմը պետք է ջուրը լցներ անտառի վրա, սակայն ջրի ուժեղ հոսքը թափվել է ճանապարհի վրա՝ այն հատվածում, որտեղ գտնվել են ՃՈ աշխատակիցների ավտոմեքենաներն ու տեսուչը:
Տեղի ունեցածը նկարահանել է միջադեպի պահին ավտոմեքենայում նստած հերթապահը: