14/06/2018 14:05
Իտալիան Հայաստանում ռազմական կցորդ է նշանակել, որի նստավայրը Մոսկվայում է
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):
Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Միրոյին և ռազմածովային ուժերի կապիտան Պաչիֆիչին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:
Փոխադարձ շնորհավորանքներ ուղղելով Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, իտալացի գործընկերները կարևորել են Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում իրականացվող ակտիվ համագործակցությունը, Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելությունը և ընդգծել փոխգործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների: