15/06/2018 19:24
Menu.am-ի հիմնադիրը ներողություն է խնդրում ու հրաժարվում է իր նախորդ հայտարարություններից (Տեսանյութ)
Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրաժարվել է իր նախկին հայտարարությունից և տեղեկացրել, որ խնդիրը հարթվել է, իրենք կշարունակեն աշխատել։
«Թյուրըմբռնման պատճառ են հանդիսացել խրթին ընթացակարգն ու մեկնաբանությունները», - ասել է Քերոբյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Քերոբյանը հանդես էր եկել հայտարարությամբ ու նշել, որ կառավարությունը չի ընդունել Հարկային օրենսգրքում փոփոխությունները, իրենք կունենան խնդիրներ, հետևաբար դադարեցնելու են գործունեությունը Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում