15/06/2018 13:37
ԱՄՆ-ից՝ Քաղշին. Ավետիք Էլոյանը նշանակվեց
Կառավարության այսօրվա նիստում Ավետիք Էլոյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ հարցն ընդգրկված էր կառավարության հունիսի 11-ի նիստի օրակարգում: Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ Ա.Էլոյանն ինքնաթիռում է։
«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ա.Էլոյանը», - ասել էր Տ.Ավինյանը։
Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, որ այդպես չի կարելի։