15/06/2018 11:40
Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:
Որոշման նախագիծը կառավարություն է ներկայարցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:
Նշվում է, թե որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կառավարության կազմի փոփոխության արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում: