15/06/2018 11:15
Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոսկվա կատարած իր այցին:
«Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում», -ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան:
«Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի», - ասաց վարչապետը: