15/06/2018 10:53
Պոմպեոն Չինաստանին հայտարարել է Հարավչինական ծովի ռազմականացման անթույլատրելիության մասին
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստան կատարած այցի ընթացքում քննարկել է ԿԺԴՀ-ի հետ կայացած գագաթաժողովը, առևտրի հարցերը և նորից հայտարարել է Հարավչինական ծովի ռազմականացման անթույլատրելիության մասին, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենի հայտարարությանը:
Հինգշաբթի Պոմպեոն ժամանել է Պեկին, որտեղ հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Նշվում է, որ Պոմպեոն Չինաստանի գործընկերներին պատմել է Սինգապուրում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթաժողովի արդյունքների մասին:
«Պոմպեոն հաստատել է մեր խորը մտահոգությունը Հարավչինական ծովի ռազմականացման և ռազմական կայանների շինարարության մասին, քանի որ այդ գործողություններն ուժեղացնում են լարվածությունը, բարդացնում և բորբոքում են վեճերը, վտանգ են ներկայացնում ազատ առևտրի հոսքին և խաթարում են տարածաշրջանային կայունությունը», — նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը: