15/06/2018 15:06
Ֆրանսիան պատրաստ է Aquarius-ից միգրանտներին ընդունել՝ ապաստանի իրավունք տալու չափանիշներին համապատասխանելու դեպքում
Ֆրանսիան պատրաստ է Aquarius նավից միգրանտներին ընդունել, որոնք համապատասխանում են ապաստանի իրավունք տալու չափանիշներին: Այս մասին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի և իր իսպանացի գործընկեր Ժոզեպ Բորելի միջև հեռախոսազրույցից հետո հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ТАСС-ը:
«Նա (Լե Դրիանը) հաստատել է, որ ֆրանսիական իշախանությունները պատրաստ են Իսպանիային աջակցություն ցուցաբերել՝ Ֆրանսիայում ընդունելով Aquarius-ի ուղևորներին, որոնք կհամապատասխանեն ապաստանի իրավունք տալու չափանիշներին այն բանից հետո, երբ նրանց իրավիճակը կքննարկի փախստականների և ապատրիդների ֆրանսիական գործակալությունը (OFPRA)», - նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: