15/06/2018 20:30
Ավստրալացի զույգն ավտոտնակում օդանավ է կառուցել (Տեսանյութ)
Ավստրալացի զույգ Սթիվեն և Քրիստին Մոգգերը վաղուց էին երազում սեփական օդանավ ունենալու մասին: Օրերից մի օր որոշում են ավտոտնակում օդային փոխադրամիջոց կառուցել, որոշ ժամանակ անց նրանք իրականացրել են երազանքը: Այժմ Մոգգերի ընտանիքը ցանկանում է հատել Ավտրալիան՝ հյուսիս-արևելքից թռչելով արևմուտք:
Զույգն օդ կբարձրանա Բրիսբենից, իսկ վայրէջքը նախատեսվում է Բրումում: Թռիչքի ժամանակ նրանք բարեգործական նպատակով գումար կհավաքեն: