15/06/2018 09:53
ԱԺ-ում խստացրել են ատեստավորման կարգը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ ԱԺ աշխատակիցները, բաժինների ու վարչության պետերը խուճապի մեջ են: Ըստ թերթի, առաջիկայում անցկացվելիք ատեստավորումն անցկացվելու է խստացված վերահսկողությամբ:
«Բանն այն է, որ ԱԺ ղեկավարությանը չի բավարարում աշխատակազմի որոշ աշխատակիցների կարգապահություն ու մասնագիտական որակաները: ՀԺ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը խիստ տոնով նշել է, որ լավ աշխատանքը չի սկսվում և ավարտվում ժամանակին աշխատանքի գալով- գնալով», - գրել է թերթը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը թերթի հետ զրույցում ասել է, որ ատեստավորման մեջ ոչ մի արտառոց բան չկա, այն շարունակական գործընթաց է, որը յուրքանչյուր պետաշխատող անցնում է երեք տարին մեկ պարբերականությամբ: