16/06/2018 12:30
Զինվորական սննդամթերքի ու հագուստի ցուցադրություն՝ «Հաղթանակ» զբոսայգում (Տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ցուցադրվեցին ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքն ու իրային միջոցները՝ հանդերձանքի պարագաներ, համազգեստ, կոշկեղեն:
Միջոցառման շրջանակում քաղաքացիների համար կազմակերպվել էր նաև ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:
«Զինծառայողներին հատկացվող սննդամթերքը 2 լաբորատորիաների կողմից ենթարկվում է լաբորատոր փորձաքննության և միայն դրանց պատասխաններից հետո սննդամթերքը հատկացվում է զինծառայողներին, ինչը փաստում է, որ սննդամթերքն անվտանգ է», - լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի թինկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը:
Նա նաև ընդգծեց, որ պայմանագրերը կնքվում են մրցույթի արդյունքներում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ։
«Ամեն ինչ թափանցիկ է իրականացվում: Բոլորը կարող են տեսնել մրցույթի արդյունքները և կնքված պայմանագրերը»:
Մանրամասն՝ տեսանյութում: