16/06/2018 12:20
Փաշինյանի այցը Արցախ պայմանավորված չէ արցախյան քաղաքական իրադարձություններով. Արման Եղոյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ, Aysor.am-ին այդ մասին տեղեկացրեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։
Խոսնակը չհստակեցրեց՝ ինչ հանդիպումներ են նախատեսված Արցախում, բայց նշեց, որ հանդիպումներ կլինեն։
Մեր հարցին, թե արդյոք Փաշինյանի այցը պայմանավորված է Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, Եղոյանը պատասխանեց.
«Չէի ասի, որ պարոն Փաշինյանի այցը հատուկ այդ դեպքերով է պայմանավորված։ Նա երբ ընտրվեց, իր առաջին այցը կատարեց Արցախ, և սա հերթական այց է»։
Նշենք, որ Արցախում քաղաքական իրավիճակը վերջին շրջանում լարված էր՝ տեղի ունեցան պշտոնանկություններ, անցկացվում էին բողոքի ցույցեր։