16/06/2018 20:30
ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա Մանվել Գրիգորյանի ձերբակալության հետ կապված
Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը մըահոգիչ է։
«Մեզ համար Մանվել Գրիգորյանի ձերբալակությունն առնվազն մտահոգիչ է ։ Կարծում եմ՝ շուտով մեր կողմից կլինի պաշտոնական հայտարարություն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ իրենց համար որևէ հնարավոր ապօրինություն անհանդուրժելի է ու դատապարտելի։