17/06/2018 01:22
Բակո Սահակյանի հետ զբոսնում ենք գիշերային Ստեփանակերտով. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտում է աշխատանքային այցն Արցախ։
«Հագեցած աշխատանքային օրվանից հետո՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ զբոսնում ենք գիշերային Ստեփանակերտով», - Facebook-ի իր էջում գրել է Ն.Փաշինյանը և համատեղ սելֆի հրապարակել։
Այսօր վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր:
ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը նաև այցելել են Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: