Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ԱԺ-ն կարող է քննել միայն սեպտեմբերի 10-ին. Փաստաբան

18/06/2018 11:12

Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ԱԺ-ն կարող է քննել միայն սեպտեմբերի 10-ին. Փաստաբան


Փաստաբան Նորայր Նորիկյանը իրավական հստակեցումներ է արել Ազգային ժողովի պատգամավոր, ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալված Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի վերաբերյալ։

Նա, վկայակոչելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ կետը, նշել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Նույն հոդվածի համաձայն, պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Իր ֆեյսբուքյան էջում փաստաբանը այնուհետև վկայակոչում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն, «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը»:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝ երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտը:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ Հերթական նստաշրջանի օրակարգում Պարտադիր քննարկման ենթակա հարց է հանդիսանում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը»:

Իրավական ընթացակարգերը վերլուծելով, փաստաբանը հանգել է եզրակացության.

«Ազգային Ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն կարող է տալ Ազգային Ժողովը գաղտնի քվեարկությամբ Ազային Ժողովի առաջիկա հերթական նիստում գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի քննարկումից հետո: Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվել է հունիսի 15-ին, իսկ հաջորդ նստաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 10-ին, որի ընթացքում էլ տեղի կունենան Ազգային ժողովի հերթական նիստերը:

Սա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Ազգային ժողովը կարող է քննել միայն ս.թ. սեպտեմբերի 10-ին, իսկ սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալման պահից 72 ժամը լրանալուն պես Սահմանադրության ուժով անհապաղ ազատ կարձակվի, քանի որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ սահմանել է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել բացառապես Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, ինչը նշանակում է, որ այդ հարցը չի կարող ընդգրվել թե՛ արտահերթ նստաշրջանի, թե՛ արտահերթ նիստի օրակարգում:

Հ.Գ. «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հեղինակների «փայլուն» աշխատանքի արդյունքում ահա այսպիսի լուրջ սողանցք է հայտնվել», - գրել է փաստաբանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:42 Բազմաֆունկցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ԶՈւ նախկին ղեկավարներից. Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 22:29 Մեր ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան անելիք չունի. Աղաբեկյանն արձագանքել է Տոնոյանի հայտարարությանը Այսօր, 22:06 Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը և Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն չեն մասնակցի ԱԺ ընտրություններին Այսօր, 20:00 Տեսանյութ՝ վայրի պանդաների գիշերային կյանքի մասին Այսօր, 19:33 Հայկ Մարությանն ընդունել է Էնդրյու Փարսոնին. կարևորվել է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում Այսօր, 19:18 Պոգբան վնասվածքի պատճառով բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի հանդիպումները Այսօր, 19:08 Վիեննայում տոնել են Ավստրիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակը Այսօր, 19:00 Համաներման շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 451 դատապարյալ Այսօր, 18:51 Զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն նրանց կտրվեն հավելավճարներ. Դավիթ Տոնոյան Այսօր, 18:43 Բելգիայում փոխել են Պաշտպանության նախարարին Այսօր, 18:34 Նարինե Միքայելյանն Արցախից ԵՊԲՀ եկավ դեղագետ դառնալու երազանքի հետևից. Ա1+ Այսօր, 18:29 Տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ները ներառված են հայկական ԶՈւ սպառազինության մեջ. Տոնոյան (Տեսանյութ) Այսօր, 18:24 Առաջին անգամ ներկայացվեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը Այսօր, 18:19 Պաշտոնապես հայտարարում եմ՝ նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան Այսօր, 18:17 Պուտին. Ռուսաստանը ձգտում է բարեկամական հարաբերություններ հաստատել մահմեդական երկրների հետ Այսօր, 18:01 Ինչո՞ւ Իռեն Ուլիխանովան և Վահագն Գրիգորյանը հեռացան Հայաստանից Այսօր, 17:55 Նասրին բժշկական հետազոտություն է անցնում «Վեսթ Հեմում» Այսօր, 17:50 Ռալֆ Յիրիկյան. Կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն՝ թե ինչպե՛ս է դա իրականացվում Այսօր, 17:45 ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը Այսօր, 17:41 Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակում կլինի երկրորդը Այսօր, 17:37 Մոսկվայում նոյեմբերի 13-ին քամու պատճառով հայտարարվելու է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ Այսօր, 17:33 Crans Montana-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում Այսօր, 17:29 Հայկ Մարությանի որոշմամբ ապամոնտաժվել է հանրային հողատարածքում կառուցվող ինքնակամ շինությունը (Տեսանյութ) Այսօր, 17:21 Ռուսական 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են. Տոնոյան Այսօր, 17:16 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան (Տեսանյութ) Այսօր, 17:13 Գաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Այսօր, 17:01 ՌԴ Զինված ուժերն ու սահմանապահներն իրականցնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում. Դավիթ Տոնոյան Այսօր, 16:59 ՄԽ համանախագահների հետ քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ հրամանատարների միջև օպերատիվ կապի հաստատման հնարավորությունը. Տոնոյան (Տեսանյութ) Այսօր, 16:55 Իրանի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունը Այսօր, 16:46 ԻՊ-ի գրոհայինները ստանձնել են Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը Այսօր, 16:42 Պարգևատրվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի լավագույն զինվորների ուսուցիչները Այսօր, 16:28 Մահացել է դերասան Դուգլաս Ռեյնը Այսօր, 16:24 Շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որևէ որոշում այս պահին չկա. առկա է նաև այլ առաջարկ, այլ գործընկերոջ կողմից. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ) Այսօր, 16:16 Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 37 մարդ է մահացել Այսօր, 16:10 Մերկելին Ֆրանսիայում շփոթել են Մակրոնի կնոջ հետ Այսօր, 16:04 Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Այսօր, 15:59 «Քըխ» ՀՀԿ-ն գնացել է, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ ...գործ արե՛ք, ժողովուրդ. Աշոտյան Այսօր, 15:30 Բուլղարիան հրաժարվում է միգրացիայի հարցով համաձայնագիր կնքել ՄԱԿ-ի հետ Այսօր, 15:24 Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու. Մանե Թանդիլյան Այսօր, 15:12 Մենք կարձանագրենք, թե ինչպես են կառավարությունն ու վարչապետը մոլորության մեջ գցել մեր բնակիչներին. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 15:09 ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարը Գազայի հատվածում սպանվել է Այսօր, 15:02 Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել Այսօր, 14:58 Ոստիկանները բացահայտել են թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել (Տեսանյութ) Այսօր, 14:53 Տարբեր վարչական շրջաններում տարբեր շինություններ սպասում են ապամոնտաժվելու իրենց հերթին. Քաղաքապետարան Այսօր, 14:49 ՀՀԿ թեկնածուներին մեղմ ձևով սպառնում են. Արմեն Աշոտյան Այսօր, 14:41 34-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հետ վիճաբանության մասնակիցը Այսօր, 14:34 Բելառուսի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար 3 թեկնածու ունի Այսօր, 14:27 Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը Այսօր, 14:16 Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է ագգային հավաքականի հայտացուցակը Այսօր, 14:05 Իսրայելը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել Գազայի հատվածի հետ սահմաններին Այսօր, 13:56 «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի պրեմիերա ու գրքի շնորհանդես Այսօր, 13:49 Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում նոյեմբերի 13-ին ջուր չի լինի Այսօր, 13:42 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, 4-ը՝ տուժել Այսօր, 13:35 Սոմալիում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 53-ի Այսօր, 13:28 Սամվել Ֆարմանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին Այսօր, 13:13 Boeing-ը Նորիլսկում արտակարգ վայրէջք է կատարել Այսօր, 13:06 Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019-ի բյուջեի նախագծին Այսօր, 13:00 Պերուում ֆուտբոլի երիտասարդական թիմի ավտոբուսն անդունդն է ընկել Այսօր, 12:57 ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Այսօր, 12:49 «Բարգավաճ Հայաստանը» այս հեղափոխության մաս է. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:44 «ՀԱՍԱԿ»-ը վերադառնում է. նոր կուսակցություն՝ քաղաքական դաշտում Այսօր, 12:39 Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Այսօր, 12:30 Ես չեմ լինելու գաստրալյոր պատգամավոր. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:26 Հայ վարորդների՝ 3-4 օր սահմանում գտնվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 12:12 Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, որևէ մեկին ոչնչացնելու. Նաիրա Զոհրաբյանն ընտրություններից առաջ կոռեկտության կոչ է անում Այսօր, 12:05 Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրենը 9 գրանցված աշխատակցի աշխատավարձերը օգտագործել է սեփական կարիքների համար՝ յուրացնելով 7 մլն-ից ավելի դրամ Այսօր, 12:02 Հակոբ Արշակյանը Չինաստանի դեսպանին փոխանցել է, որ Հյուսիս-հարավի շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են Այսօր, 11:57 Ֆուտբոլիստ Բոնդարենկոն սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է ստացել Այսօր, 11:56 Քոչարյանի պաշտպանական թիմը մի շարք իրավունքների խախտման հիմքով դիմել է ՄԻԵԴ Այսօր, 11:55 Արմեն Աշոտյանն առաջադրվում է թիվ 4 ընտրատարածքում Այսօր, 11:26 Ղազախստանում Հայաստանը նոր դեսպան ունի Այսօր, 11:18 Նոր Նորքում քաղաքապետի որոշմամբ, ապօրինի կառուցված հսկայական շինություն է քանդվում (Տեսանյութ) Այսօր, 11:13 Արա Սահակյանը հետ է կանչվում Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնից 11/11/2018 22:45 Կամերային երաժշտական թատրոնի տնօրենը՝ պատգամավորի թեկնածու ԲՀԿ-ից 11/11/2018 22:43 Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում 11/11/2018 20:51 Բանավեճի անպայման պետք է գնալ, մասնակցել. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:40 Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, քվեախցիկում մենակ մնալով, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:35 Եթե դեկտեմբերի 6-ին զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության մեծ ձախողումը. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:31 Մեր սխալներից մեկը եղել է այն, որ միգուցե կորցրել ենք ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ. ՀՀԿ փոխնախագահ 11/11/2018 20:30 Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապը հաստատվել է Զինված ուժերի մակարդակով. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:13 ՀՀԿ ընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. Սերժ Սարգսյանն ընտրություններին չի մասնակցի 11/11/2018 20:12 Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն. Վիգեն Սարգսյան 11/11/2018 20:09 Վարչապետն ունի ապացուցելու բան, մենք էլ պետք է պարտադրենք, որ ժողովրդին տրված խոստումները լիարժեք կատարվեն. Վիգեն Սարգսյան 11/11/2018 19:55 ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններին. Վիգեն Սարգսյան 11/11/2018 19:53 Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ 11/11/2018 19:33 Կաթողիկոսը Մայր Տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցել զոհված չորս զինվորականների համար 11/11/2018 17:25 Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը 11/11/2018 15:43 Գեղարքունիքի նախկին մարզպետը կառաջադրվի ՀՅԴ-ից՝ նույն մարզում 11/11/2018 15:24 Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով կմասնակցի ԱԺ ընտրություններին 11/11/2018 14:42 Շարմազանով. Երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ, նույնը նաև՝ պարոն Աշոտյանը (Տեսանյութ) 11/11/2018 13:59 Ռուսական շաշկու Հայաստանի տղամարդկանց 2018 թ. առաջնության հաղթող է դարձել IDF վարպետ Նշան Ալավերդյանը 11/11/2018 11:22 «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը «նպատակ չի հետապնդել որևէ կերպ ստվեր գցել ՀԲԸՄ-ի ազգանպաստ գործունեության վրա» 11/11/2018 11:18 Ես տեղափոխվում եմ Սյունիք. Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է ռեյտինգայինով առաջադրվելու մասին 10/11/2018 23:50 ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ 10/11/2018 17:30 American Express-ը Չինաստանում աշխատելու թույլտվություն է ստացել 10/11/2018 17:17 Գերմանիայում ամանորը հայտնվել է սպառնալիքի տակ (Տեսանյութ) 10/11/2018 17:16 Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ. ՊԲ 10/11/2018 17:00 ՊՍԺ-ն հետաքրքրված է Լեանդրո Պարեդեսով 10/11/2018 16:54 Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում. ՀԱՕԿ հայտարարություն 10/11/2018 16:47 Շվեյցարիայում վաճառքի են դրել 50 միլիոն դոլար արժեքով վարդագույն ադամանդ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը