18/06/2018 20:44
Coca-Cola-ն հնարավոր է գնի ըմպելիքների խոշորագույն բրենդը
Coca-Cola ընկերությունը մտածում է ըմպելիքների և կաթի խոշորագույն Horlicks բրենդը գնելու մասին, հայտնում The Telegraph-ը: Այն պատկանում է GlaxoSmithKlein-ին (GSK): Ակտիվը գնահատվում է ավելի քան 4 մլրդ դոլար:
Առաջին հաղորդագրություններն այն մասին, որ GSK-ը պատրաստ է հրաժարվել է ըմպելիքների բրենդից, հայտնվել են այս տարվա մարտին:
Այդ ժամանակ Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ GSK-ը նման որոշում է կայացրել Novartis –ը 13 մլրդ դոլարով գնելուց հետո: