18/06/2018 14:25
Տեխասում ՃՏՊ-ի հետևանքով հինգ անօրինական միգրանտ է մահացել
ԱՄՆ-ում հինգ անօրինական միգրանտ է մահացել՝ փորձելով խույս տալ սահմանապահներից, հայտնել է News 4 San Antonio հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Հեռուստաալիքի տվյալով՝ ավտոմեքենան, որտեղ գտնվում էր 14 մարդ, ներառյալ վարորդը, փորձել է սահմանապահներից թաքնվել Տեխասի նահանգում: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ անօրինական միգրանտ զոհվել է, մնացածները վիրավորումներ են ստացել և հոսպիտալացվել: Նախնական տվյալով՝ վարորդը ԱՄՆ-ի քաղաքացի է, նա ձերբակալված է: