18/06/2018 14:09
ԱԱԾ հաջորդ հրապարակումը կլինի «Երևան» հիմնադրամի մասին (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Երևան» հիմնադրամի գործով աշխատանքները, լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մենք շարունակում ենք աշխատել և առաջիկայում կտեսնեք», - ասաց նա:
Հարցին, թե արդյոք կան տվյալներ՝ ում հրահանգով էին ստիպում քաղաքացիներին գումար փոխանցել հիմնադրամին և արդյոք գործում ներգրավված է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Մեր հաջորդ տեսանյութը կլինի դրա մասին»:
Հիշեցնենք՝ «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատության մեջ է, քանի որ դատարանը չի բավարարել նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
«Դատարանը երեկ ուշ երեկոյան որոշեց չբավարարել քննիչի միջնորդությունը, քանի որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն», - Aysor.am-ին տեղեկացրել էր Ղազարյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը: