18/06/2018 09:30
Փրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ. ավտոմեքենան հայտնաբերվել է Գառնու ձորում
Ժամը 00։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում քաղաքացին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով Գառնի-Արտաշատ ավտոճանապարհ է դուրս եկել և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 03:48-ից մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության երկու աշխատակից ոստիկանության ավագ լեյտենանտի գլխավորությամբ և տեղի 6 բնակիչ:
Ժամը 07:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան հայտնաբերվել է Գառնու ձորում (30 մ). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: