18/06/2018 12:14
Եթե մարդն իր ընտանիքի հարցերը լուծում է բանակի հաշվին, նա պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» դաշինքը շահագրգռված է ցանկացած իրավախախտում բացահայտելու ու դրանում մեղավոր անձանց օրենքով նախատեսված արդարացի պատասխանտովթւան ենթարկելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից Մանվել Գրիգորյանի առանձնատանն արված ստուգումներին։
«Մենք շատ ավելի կողջունենք այս ամենը, եթե այս միջոցառումը չավարտվի մեկ անձով, որովհետև ես չեմ կարող կիսել այն կարծիքը, որ կա այս երկրում մի միամիտ մարդ, ով կարող է մտածել, թե այս ամեն ինչը պարփակված է մի անձի շուրջ», - նշեց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ եթե ՀՀ-ում արդարադատության մթնոլորտ կա, պետք է պատժեն այն մարդիկ, ովքեր ապրում են բանակի միջոցների հաշվին։
«Եթե մարդն իր ընտանիքի հարցերը լուծում է բանակի հաշվին, նա պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության՝ անկախ իր անուն ազգանունից, այստեղ անձնավորում պետք չէ փնտրել։ Ավելի ամոթալի երևույթ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել», - հավելեց նա։