18/06/2018 14:52
Աթենքն ու Սկոպյեն ստորագրել են համաձայնագիր՝ Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանելու մասին
Հունաստանի ու նախկին հարավսլավիական հանրապետություն Մակդեոնիայի արտգործնախարարներ Նիկոս Կոտզիասն ու Նիկոլա Դիմիտրովը ստորագրել են համաձայնագիր Մակդեոնիայի նոր սահմանադրական անվան մասին։ Համաձայնագրի տակ ստորագրել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցան, որը միջնորդի դեր է կատարել բանակցություններում, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ համաձայնագրի՝ երկիրը կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Ստորագրման արարողությունը անցել է Պսարադես ավանում՝ երկու երկրների սահմանին, վարչապետեր Ալեքսիս Ցիպրասի ու Զորան Զաեւի ներկայությամբ։
Ցիպրասը հայտնել է, որ ստորագրման արարողությունը «հանդիպում է պատմության հետ»։
«Այստեղ չկան հաղթողներ կամ պարտվողներ», - ասել է Ցիպրասը՝ նշելով, որ ինքը դիմում է ոչ միայն երկու երկրների, այլև՝ ամբողջ Բալկանների ժողովուրդներին։
Ցիպրասը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցային՝ վեճի կարգավորմանն ուղղված բազմամյա ջանքերի համար;
Զաևն էլ իր կողմից հայտնել է, որ համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի։
«Մենք վերջ են տվել բազմամյա տարաձայնություններին», - ասել է նա։
«Համաձայնագիրը սահանում է վստահություն երկու երկրների, դրանց քաղաքացիների միջև։ Մենք բարեկամություն ենք սահմանում երկու երկրների միջև։ Մենք գործընկերներ ու դաշնակիցներ ենք։ Տարածաշրջանում ստեղծվում է նոր իրողություն», - ասել է Զաեւը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը օգուտ կտա երկու երկրների թե տնտեսական, թե առևտրային հարաբերություններին։
Ստորագրումից հետո Զաևը հանել է փողկապը ու այն նվիրել Ցիպրասին՝ Հունաստանի վարչապետը մինչ այդ հայտնել էր, որ սկսելու է կրել փողկապներ, երբ իրեն հաջողվի նվազեցնել Հունաստանի պետական պարտքը։