18/06/2018 13:26
Վաղն ԱԺ արտահերթ նիստ՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Առաջարկվեց հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով `
1. Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստում առաջնային կքննարկվի Մանվել Գրիգորյանի հարցը, ապա նոր միայն կանցնեն նիստի օրակարգի քննարկմանը:
Նշենք, որ ավելի վաղ հունիսի 19-ին որշում էր կայացվել ԱԺ նիստ հրավիրել: