18/06/2018 14:16
ՌԴ բանկերի հնարավորություններն ընդլայնվել են
ՌԴ Պետական Դուման երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը բանկերին և ֆինանսական այլ հաստատություններին թույլ է տալիս արգելափակել կասկածելի գործարքներ իրականացնող հաճախորդների քարտերը:
Նախնական տվյալով՝ բանկերը հնարավորություն կստանան երկու օրով առանց զգուշացումի արգելանք դնել բանկային քարտերի վրա: Եթե հաճախորդը ցանկանա վերականգնել հասանելիությունը, ապա փոխանցումների նպատակային փաստաթղթեր պետք է ներկայացնի: