18/06/2018 11:33
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն. Տիգրան Բալայան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Այս պահի դրությամբ հստակ պայմանավորվածություն չկա։ Եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ժամկետների և վայրի մասին կտեղեկացնենք», - ասաց Տիգրան Բալայանը։